Հունիս 24, 2023 18:15 Asia/Tehran

Արձագանքելով Ռուսաստանում Վագների ապստամբությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է,-« Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունը այս երկրի ներքին խնդիրն է, և Իրանը աջակցում է Ռուսաստանի Դաշնությունում օրենքի գերակայությանը»։

«Վագներ» խմբավորումը աշխարհազորայինների  մասնավոր բանակ է, որն անուղղակիորեն կապված է  Ռուսաստանի բանակի հետ: 

Արձագանքելով Ռուսաստանում Վագների ապստամբությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է,-« Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունը այս երկրի ներքին խնդիրն է, և Իրանը աջակցում է Ռուսաստանի Դաշնությունում օրենքի գերակայությանը»։

Նշվում է, որ «Վագներ» խմբավորման  ղեկավար Եվգենի Պրիգոժինը հունիսի 23-ին զինված ապստամբություն է սկսել՝ փոխելու  ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ինչը դժվար թե հաջողվի նրան:

Ռուսական բանակի դեմ «Վագներ»  խմբավորման պաշտոնական ապստամբության մասին հայտարարությունը երեկ գիշերվանից դարձել է միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրը, և այս լրատվական ալիքն արագորեն տարածվել է «Վագներ» խմբավորման ղեկավարի դեմ Պուտինի կոշտ ելույթով։

Վերջին օրերին Դոնեցկի օկուպացված շրջաններում  Ուկրաինայի կողմից ռուսական բանակի դեմ հակահարձակման ձախողումը  հուսահատության  ալիք է առաջացրել Ուկրայինայի  ժողովրդի   և նրա եվրոպացի աջակիցների շրջանում: Այս հարցը ամրապդնեց  Ռուսաստանի դիրքը ճակատամարտում: Այս հարցը Վագների ապստամբության պաշտոնական հայտարարությունից հետո լիովին վերացել է, և Ուկրաինայի իշխանությունները ողջունել են այս հարցը և հայտնել իրենց  տարածքները  հետ գրավելու մասին։

Որոշ վերլուծաբաններ համոզված են,որ   «Վագներ»-ի գործողությունը ՆԱՏՕ-ի կողմից  անվտանգության հետախուզական  քայլ է եղել, որը ցանկանում էր վրեժխնդիր լինել հակահարձակման ընթացքում Ուկրաինայի պարտության և ձախողման համար՝ ճակատամարտը  տանելով Ռուսաստանի տարածք։

 

 

Պիտակ