Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին վիճակը, ինչպես նաև Ռուսաստանի որոշ շրջաններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
ԻԻՀ ԱԳՆ մամուլի գարսենյակից հայտնում են, որ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է բոլոր երկրներում, այդ թվում՝ հարևան և բարեկամ Ռուսաստանում օրենքի գերակայության անհրաժեշտությունը: Դատապարտելով երկրների, այդ թվում՝ Ռուսատսանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն, Աբդոլլահյանը վստահություն է հայտնել, որ դաշնությունը կհաղթահարի այս փուլը:
Անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, Սերգեյ Լավրովը նշել է, որ երկրի ողջ տարածքում պահպանվում է օրենքի գերակայությունը, հավելելով. «Ռուսաստանն արագ կհաղթահարի այս փուլը»:
Բարձր գնահատելով Թեհրանի և Մոսկվայի բարձր մակարդակի հարաբերությունները, ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է երկկողմ համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը: