Հայաստանը Թեհրանում մասնակցելու է Եվրասիա Էքսպո 2023 ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/iran-i201938-Հայաստանը_Թեհրանում_մասնակցելու_է_Եվրասիա_Էքսպո_2023_ցուցահանդեսին
Դեկտեմբերին Թեհրանում անցկացվելու է Եվրասիա Էքսպո 2023 մասնագիտացված ցուցահանդեսը, քանի որ Իրանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունիս 25, 2023 14:28 Asia/Tehran
  • Հայաստանը Թեհրանում մասնակցելու է Եվրասիա Էքսպո 2023 ցուցահանդեսին

Դեկտեմբերին Թեհրանում անցկացվելու է Եվրասիա Էքսպո 2023 մասնագիտացված ցուցահանդեսը, քանի որ Իրանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։

Ըստ միջոցառման վարչական մենեջեր Ալիռեզա Ջաֆարիի, ցուցահանդեսը կայանալու է Թեհրանի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։

Ցուցահանդեսը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 4-7-ը։

Ցուցահանդեսին մասնակցելու են  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իրանի ընկերությունները։ Հրավիրված են ԵԱՏՄ անդամ երկրների ԱԱՊ  (առեւտրաարդյունաբերական պալատ) ղեկավարները։

Պաշտոնապես հրավիրված են տարածաշրջանի երկրների խոշոր ընկերությունները։ Ակնկալվում է 10 000+ այցելուների մասնակցությունը ավելի քան 40 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Կորեայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից։

Հիմնական բաժիններն են՝ գյուղատնտեսությունը, սննդաարդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, նավթագազային ոլորտը, բժշկական սարքավորումները, դեղագործությունը և այլն։