Հուլիս 23, 2023 16:49 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. Եթե գիրք այրելը խոսքի ազատություն է, ապա մութ դարաշրջանը Եվրոպայի ազատության ոսկե դարն էր

Անդրադառնալով Շվեդիայում և Դանիայում Սուրբ Ղուրանի պղծմանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. -«Եթե գիրք այրելը խոսքի ազատություն է, ապա մութ դարաշրջանը (միջնադարը) Եվրոպայի ազատության ոսկե դարն էր»։

Հինգշաբթի, հուլիսի 20-ին,վերջին մի քանի շաբաթների ընթացքում  երկորդ անգամը լինելով իրաքա-շվեդ քաղաքացի Սալվան Մոմիկան  շվեդական ոստիկանության աջակցությամբ անարգել է Սուրբ Ղուրանը։ Անարգալից և վիրավորական քայլ, որին արձագանքել են իսլամական երկրները: 

Այն բանից հետո, երբ Սալվան Մոմիկան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ անարգեց Սուրբ Ղուրանը, Դանիայում    աջ ծայրահեղական  խմբավորումը մեկ օր անց Կոպենհագենում Իրաքի դեսպանատան առջև այրեց  Սուրբ Ղուրանը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր (կիրակի) թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. -«Եթե գիրք այրելը խոսքի ազատություն է, ապա մութ դարաշրջանը (միջնադարը) Եվրոպայի ազատության ոսկե դարն էր»։

Շվեդիայում և Դանիայում Սուրբ Ղուրանի պղծումը բուռն արձագանք է առաջացրել իսլամական  աշխարհում:

Իսլամական երկրները, դատապարտելով  Ղուրանի սրբապղծումը, ԱԳ նախարարություն են կանչել  այդ երկրներում Շվեդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեսպաններին ու ղեկավարներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս ԱԳ նախարարություն է  կանչել  Շվեդիայի դեսպանին և հայտարարել, որ հաշվի առնելով Թեհրանում Շվեդիայի դեսպանի առաքելության ավարտը և ԻԻՀ նախագահի հրամանը, քանի դեռ Շվեդիայի կառավարությունը արդյունավետ քայլեր չի ձեռնարկել, Սուրբ գրքերի և Սուրբ Ղուրանի նկատմամբ հարգանքը պահպանելու համար և  լուրջ չի վերաբերվել այն անձի կամ շարժման նկատմամբ ով երկրորդ անգամ նման անարգալից քայլ է թույլ տվել Շվեդիայում,այդ երկրի նոր դեսպանը չի կարող ժամանել Իրան:

 

Պիտակ