Հուլիս 25, 2023 17:33 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար. «Աբու Մահդի» հրթիռը կարող է խոցել թշնամու ավիակիրները

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. ««Աբու Մահդի» թևավոր հրթիռը կարող է արդյունավետորեն կիրառվել հակառակորդի ավիակիրների և ինքնաթիռների դեմ»:

Երեքշաբթի օրն Իրանի Պաշտպանության նախարարի և զինված ուժերի մի շարք հրամանատարների ներկայությամբ կայացել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը և Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը  «Աբու Մահդի» հեռահար թևավոր հրթիռներով համալրման արարողությունը։
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, ներկայացնելով այս ուժերի  մարտական կարողության բարձրացման հարցում «Աբու Մահդի» հրթիռի նշանակությանն ասել է. «Այս հրթիռի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կարող է թշնամուն հեռու  պահել Իրանի ափերից և հաջողությամբ դիմակայել հակառակորդի վարած էլեկտրոնային պատերազմին»։
Նա նշել է. «Հրթիռը, որով այսօր համալրվել են ԻՀՊԿ  և բանակի ռազմածովային ուժերը, կարող է տեղադրվել նավի վրա և արձակվել ափամերձ հարթակից»։
«Աբու Մահդի» հրթիռն ունի ավելիք ան 1000 կմ հեռահարություն և այն բազմապատկում է ԻԻՀ  ծովային պաշտպանության կարողությունը:

Պիտակ