Սեպտեմբեր 16, 2023 16:22 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է Բելգիայի կառավարությունը ամբիոն տրամադրում Մոնաֆեղին խմբավորման առաջնորդին՝ հավակնելով ահաբեկչության դեմ պայքարելուն. Իրան

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Ինչպե՞ս կարող է Բելգիայի կառավարությունը իր սեփական տարածքում ամբիոն տրամադրել Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորման առաջնորդին՝  հավակնելով ահաբեկչության դեմ պայքարելուն»։

Արձագանքելով «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հավաքին ելույթ ունենալու  համար խմբավորման առաջնորդի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել կատարած այցին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին X-ի իր միկրոբլոգում անգլերեն հաղորդագրության մեջ նշել է. «Նկատի առնելով Իրանի ժողովրդի դեմ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ծանր ոճրագործություններն ու ահաբեկչությունները և նրանց խաբուսիկ բնույթը, ինչը փաստում են Եվրախորհրդարանի պես կառույցները, ինչպե՞ս կարող է Բելգիայի կառավարությունը իր սեփական հողում ամբիոն տրամադրել այդ աղանդի առաջնորդին՝ հավակնելով ահաբեկչության դեմ պայքարելուն: Բելգիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման առաջնորդի ներկայությունը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ 2023 թվականի փետրվարին Եվրամիությունը ընդունեց բանաձև՝ մեղադրելով այս խմբավորմանը ահաբեկման, խոշտանգումների ու սպանության մեջ, և քննադատեց Մոնաֆեղինի ապակողմնորոշիչ գործողությունները Եվրամիությունում եվրոպական ներկայացուցիչներին օգտագործելու հարցում:

 Իր շրջագայությունների շրջանակում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման առաջնորդը որոշ ժամանակ առաջ այցելել էր Իտալիայի խորհրդարան, ինչի արդյունքում Թեհրանում Իտալիայի դեսպանը կանչվեց Արտաքին գործերի նախարարություն։ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան տասնյոթ հազար իրանցիների, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների, պետական ​​և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, իրանցի և օտարերկրյա անմեղ քաղաքացիների սպանության համար։

 

Պիտակ