Թեհրանում ձերբակալվել են մահապարտական գործողությունների մտադրություն ունեցող ահաբեկիչներ
(last modified Sun, 24 Sep 2023 12:29:49 GMT )
Սեպտեմբեր 24, 2023 15:59 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել և տեղեկացրել Թեհրանում նախատեսված 30 միաժամանակյա պայթյունների չեզոքացման և 28 ահաբեկիչների ձերբակալման մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ հետախուզության նախարարության ուժերը Թեհրանի խիտ բնակեցված կենտրոններում հայտնաբերել և չեզոքացրել են 30 միաժամանակյա ահաբեկչական պայթյուններ, ինչպես նաև ձերբակալել են ահաբեկչական ցանցի 28 անդամի Թեհրան, Ալբորզ և Արևմտյան Ատրպատական նահանգներում միաժամանակյա գործողությունների ընթացքում։

Հայտարարության մեջ ասված է.«Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր,  ռումբեր, մեծ քանակությամբ ռումբերի պատրաստման նախանյութեր, ժամային ռումբերի տարբեր էլեկտրոնային սարքեր, 17 ամերիկյան փոքր ատրճանակ փամփուշտներով, խելացի և արբանյակային կապի բազմաթիվ սարքեր, զինվորական համազգեստ և մահապարտի բաճկո»:

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության համաձայն՝ այդ տարրերը կապված են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը և նրանցից ոմանք  Սիրիայում ուղեկցել են թաքֆիրականներին և ոմանք էլ եղել են Աֆղանստանում, Պակիստանում և Իրաքի Քրդստանում: