Ղալիբաֆ. Արտերկրում գտնվող իրանցիները նույնպես պետք է կարողանան ներկայացուցիչներ ունենալ խորհրդարանում
(last modified Fri, 29 Sep 2023 07:49:28 GMT )
Սեպտեմբեր 29, 2023 11:19 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Արտերկրում գտնվող իրանցիները նույնպես պետք է կարողանան ներկայացուցիչներ ունենալ խորհրդարանում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ արտասահմանաբնակ իրանցիները նույնպես պետք է կարողանան ներկայացուցիչներ ունենալ խորհրդարանում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Ես իրանցի չեմ համարում նրանց, ովքեր փորձում են տապալել Իսլամական Հանրապետությունը»:

Նշելով, որ ներկայումս Իսլամական խորհրդարանում կան կրոնական փոքրամասնությունների 5 ներկայացուցիչներ, Ղալիբաղֆը հավելել է. «Ինչու՞ արտասահմանում գտնվող իրանցիները չպետք է հնարավորություն ունենան Իսլամական Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան ներկայացուցիչներ ունենալ Իսլամական խորհրդարանում: Օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կամ այլ տարածաշրջաններում ապրող իրանցիները կարող են  ընտրություններ կազմակերպել և ընտրել իրենց ներկայացուցչին»:

Նա հավելել է. «Եթե մենք ակնկալում ենք, որ արտերկրում ապրող իրանցիները ցանկացած պարագայում տնտեսական գործունեություն ծավալեն, անհրաժեշտ է, որ նրանց ներկայացուցիչը ներկա լինի խորհրդարանում և հետամուտ լինի ու լուծի նրանց հարցերը»։

Դատապարտելով ԱՄՆ պատժամիջացները, Ղալիբաֆը հավելել է. «Գիտահենք ոլորտում վերջին տասնամյակում առանձին-առանձին լավ աշխատանքներ են արվել, և դրանք տարբեր են ֆինանսական և արտահանման ծավալների առումով: Սակայն օրինակ՝ մրգի և բանջարեղենի արտահանման, փաթեթավորման, տրանսպորտային և դրամավարկային և ֆինանսական ոլորտներում, նույնիսկ պատժամիջոցների բացակայության ժամանակ, մենք չէինք կարողանում համակարգված ձևով դուրս գալ արտաքին շուկա»։