Ամերիկացի, գերմանացի և բրիտանացի պետայրերին ուղղված Իրանի ԱԳ նախարարության խորհուրդը
Արձագանքելով ԱՄՆ-ի, Գերմանիայի և Բրիտանիայի բուժաշխատողների գործադուլին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այդ երկրների իշխանություններին ասել է.-«Իրանցի կանանց ու աղջիկների մասին միջամտողական և կողմնակալ հայտարարություններ անելու և կեղծ մտահոգություն հայտնելու փոխարեն, մտահոգվեք ձեր աշխատակիցների համար և զբաղվեք նրանց խնդիրների կարգավորմամբ»:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ հինգ նահանգներում բուժաշխատողները և առողջապահության ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
ԱՄՆ-ի հինգ նահանգներ՝ Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Օրեգոնում, Վիրջինիայում և Վաշինգտոնում 75 հազար բուժաշխատողներ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով ցածր աշխատավարձերի դեմ։
Գործադուլներին մասնակցել են բուժքույրեր, բուժաշխատողներ և սոնոգրաֆիստներ, ռենտգենաբանության, վիրաբուժության, դեղատան և շտապ օգնության բաժանմունքի աշխատակիցներ:
Մյուս կողմից, հազարավոր գերմանացի բժիշկներ երկուշաբթի օրը փակեցին իրենց կաբինետները՝ ի նշան բողոքի կանցլեր Օլաֆ Շուլցի կառավարության առողջապահական քաղաքականության և խնայողության միջոցառումների դեմ:
Այս կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր (հինգշաբթի) X-ի իր միկրոբլոգում արած անգլերեն գրառման մեջ նշել է.-««Իրանցի կանանց ու աղջիկների մասին միջամտողական և կողմնակալ հայտարարություններ անելու և կեղծ մտահոգություն հայտնելու փոխարեն, մտահոգվեք ամերիկացի, գերմանացի և բրիտանացի բուժքույրերի և առողջապահական ոլորտի աշխատակիցների համար և զբաղվեք նրանց խնդիրների կարգավորմամբ»: