Նոյեմբեր 12, 2023 18:11 Asia/Tehran
  • Իրանի  ԱԳՆ  խոսնակ. Սաուդյան Արաբիայում իսլամական երկրների ղեկավարների գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևն ամուր և հաստատուն է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. -Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկները ներառվել են Սաուդյան Արաբիայում կայացած իսլամական երկրների ղեկավարների գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում, և այս բանաձեւը խստաոճ է,որում ներառված նախադասությունները վճռական ու կտրուկ են։

Ի պատասխան Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարների արտահերթ գագաթնաժողովի կողմից ընդունված բանաձեւի մասին հարցին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հավելել է.- Բանակցությունների ընթացքում ԻԻՀ-ի առաջարկները որպես փաստաթուղթ ներառվել են  եզրափակիչ բանձևում։ Բանաձեւը խստաոճ է,որում ներառված նախադասությունները վճռական ու կտրուկ են։

Շաբաթ օրը (նոյեմբերի 11-ին) Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք  Ռիադում տեղի ունեցավ Իսլամական և արաբական երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը՝ Գազայի և Պաղեստինի ներկայիս իրավիճակը քննարկելու  նպատակով։Գագաթնաժողովի ավարտին հրապարակվեց հայտարարություն ,որում գագաթնաժողովի մասնակիցները դատապարտելով Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի  շարունակվող հանցագործությունները, ընդգծել են Գազայի շրջափակումը վերացնելու և արաբական, իսլամական և միջազգային մարդասիրական օգնություններ  այս տարածք ուղարկելու անհրաժեշտությունը։  

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, թվարկելով  Ռիադի գագաթնաժողովում ընդունված բանաձևի կետերը, հստակեցրել է,-Սիոնիստական ռեժիմին  զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ բոլոր պետություններին ուղղված կոչը, բախումներին անհապաղ վերջ տալու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից անհապաղ որոշում կայացնելը , հիվանդանոցների ոչնչացումը կանխելը, դեղորայքի , սննդամթերքի և վառելիքի մուտքի արգելքը վերացնելը , Գազայի պաշարման վերացումը և արաբական, իսլամական ու միջազգային  մարդասիրական օգնության շարասյունների Գազա մուտքը ապահովելը՝ Ռիադում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ  բանաձևում նշված առանցքային կետերն են։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայի հատվածից «Ալ-Աղսա փոթորիկ» անվամբ  անսպասելի  գործողություն սկսեցին  Ղոդսը բռնազավթած  ռեժիմի դիրքերի դեմ, և այս զավթիչ ռեժիմը վրեժ լուծելու, իր պարտությունը հատուցելու և դիմադրության գործողությունները դադարեցնելու համար, ԱՄՆ-ի և արևմտյան շատ երկրների օգնությամբ, ձեռնամուխ եղավ Գազայի բուժկենտրոնների և բնակելի միավորների ռմբակոծությանը։ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների  հետևանքով մինչ այժմ նահատակվել է ավելի քան 11 հազար պաղեստինցի; 

 

 

Պիտակ