Իրանն ընդգծում է Սիոնիստական ռեժիմին պատժելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալն ասել է, որ Միջազգային քրեական դատարանից ակնկալվում է, որ Գազայում սարսափելի հանցագործությունների մեղավորներին անպատիժ չթողնի:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին հինգշաբթի օրը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության անդամ պետությունների ասամբլեայի 22-րդ նիստում, անդրադառնալով Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից բարբարոսական հանցագործություններին, ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում իրականացված հանցագործությունները հստակորեն ներառում են հանցագործությունների բոլոր ամենալուրջ տարրերը․ պատերազմական հանցագործություններ, ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է. «Ակնկալվում է, որ Միջազգային քրեական դատարանն անպատիժ չի թողնի այս զարհուրելի ոճրագործությունների մեղավորներին։ Պաղեստինյան ժողովուրդը, որն ավելի քան 75 տարի ենթարկվել է դաժան օկուպացիայի, գտնվում է ցեղասպանության և ոչնչացման եզրին։
Ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանը պետք է գործի անկախ և առանց ուղղորդման՝ Էրշադին պարզաբանել է, որ Սիոնիստական ռեժիմի համար աջակիցների և պաշտպանողների կողմից ստեղծված ամոթալի անձեռնմխելիությունը միշտ էլ հանդուգն է դարձրել այս ռեժիմին, որպեսզի առանց անհանգստանալու, շարունակի կատարել իր բարբարոսական հանցագործությունները։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալն ասել է, որ միջազգային հանրությունն ունի արդարության պահպանման և անպատժելիությունը կանխելու ընդհանուր պատասխանատվությունը։ Ըստ այդմ, Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված բարբարոսական ոճրագործությունները պատժելուն, դատական արդարադատության խթանմանն ու իրականացմանը, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի գործունեությանը, հատկապես Պաղեստինում տիրող իրավիճակին ուշադիր հետևելուն:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան դիմադրության խմբերը Գազայի հատվածից սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» անսպասելի գործողությունը Ղուդսը բռնազավթող ռեժիմի դիրքերի դեմ, և այդ ռեժիմը վրեժ լուծելու, իր պարտությունը փոխհատուցելու և դիմադրության խմբերի գործողությունները կանգնեցնելու համար, փակեց Գազայի հատվածի բոլոր անցակետերը՝ ռմբակոծեով այդ շրջանը։
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 17 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 46 հազարը։