Դեկտեմբեր 17, 2023 17:36 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Քուվեյթ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը մեկնել է Քուվեյթ՝ ցավակցություն հայտնելու Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին՝ այդ երկրի էմիրի մահվան կապակցությամբ։

Քուվեյթի Էմիրի ատյանը շաբաթ օրը (դեկտեմբերի 16-ին) հայտարարեց 86 տարեկան հասակում այդ երկրի էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ  ալ-Սաբահի մահվան մասին։ 

Քուվեյթի Սահմանադրության համաձայն, այդ երկրի կառավարությունը նոր էմիր է հռչակել  83-ամյա գահաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։

ԻԻՀ Նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի անունից, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ հանգուցյալ էմիրի մահվան կապակցությամբ Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն ու կարեկցանք  հայտնելու նպատակով այսօր (կիրակի) Թեհրանից մեկնել է Քուվեյթ:

Իրանի արտգործնախարարն այս այցի ընթացքում և Քուվեյթի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կարևորելու է  ներկայիս բարեկամական և եղբայրական հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում։

Պիտակ