Իրանը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել
(last modified Tue, 13 Feb 2024 15:01:41 GMT )
Փետրվար 13, 2024 18:31 Asia/Tehran
  • Իրանը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանային ընդհարմանը, որը հանգեցրել է մի քանի զոհերի ու վիրավորների, երկու կողմերին զսպվածության և հանգստություն պահպանելու կոչ է արել։

Մտահոգություն հայտնելով այս երկու երկրների սահմանին վերջին օրերին սրված լարվածության ու հակամարտությունների առնչությամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ է արել վեճերը լուծել խաղաղ ճանապարհով՝ ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով և այս կապակցությամբ անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։