Մարտ 26, 2024 18:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իսրայելին հեռացնելու պահանջ է ներկայացվել

Ավելի քան երկու հազար հոգեբան և խորհրդատու ամբողջ աշխարհից ՄԱԿ-ի պաշտոնյաներին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել են Իսրայելի կեղծ ռեժիմին հեռացնել ՄԱԿ-ի Կանանց հանձնաժողովից։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունը Միավորված ազգերի կազմակերպության երեք բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում  պահանջել էր Սիոնիստական ​​ռեժիմին հեռացնել ՄԱԿ-ի կանանց  կարգավիճակի հանձնաժողովից:

Կանանց համաշխարհային օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, այս կառույցի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հատկապես կանանց ու աղջիկների դեմ կատարված հանցագործություններին, նրանցից պահանջել է ջանքեր գործադրել՝ այս ռեժիմին Կանանց կարգավիճակի հանձնաժողովից հեռացնելու համար:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի հոգեբանական և խորհրդատվական համակարգի կազմակերպությունն այսօր՝ երեքշաբթի, հայտարարել է, որ ավելի քան երկու հազար հոգեբան և խորհրդատու ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի ղեկավար Լագդամեոյին  ուղղված նամակում դատապարտել են  Գազայի ժողովրդի, հատկապես անմեղ կանանց ու  երեխաների նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի բարբարոսական հանցագործությունները, և պահանջել են անհապաղ  այս կեղծ ռեժիմին վտարել այդ կազմակերպության Կանանց  կարգավիճակի հանձնաժողովից:

Այս  հաղորդագրության մեջ, որը նամակի տեսքով ուղարկվել է ՄԱԿ-ի պաշտոնյաներին, հոգեբանները մտահոգություն հայտնելով Գազայում կանանց և երեխաների հոգեկան առողջության նկատմամբ միջազգային կազմակերպությունների անտարբերության վերաբերյալ  ընդգծել են Իսրայելին  Կանանց կարգավիճակի հանձնաժողովից հեռացնելու անհրաժեշտությունը: 

Այս հաղորդագրության մի հատվածում ասված է. «Այսօր օկուպացված Պաղեստինում սիոնիստական օկուպանտ ռեժիմի հանցագործություններն ու դաժանություններն այլևս ոչ մեկից թաքցված չեն՝Պաղեստինում վերջին մի քանի ամիսների ընթացքում սպանությունն ու թալանը, անմեղ կանանց ու երեխաների սպանությունները, պաշարումը, սովի առաջացումը , բռնաբարությունները, հիվանդանոցի վրա դաժան հարձակումը և մուսուլման  կանանց բռնաբարումը, պատերազմի  օրենքների խախտումը, ցեղասպանությունը հասել են իրենց գագաթնակետին և ցավեցնում են  յուրաքանչյուր ազատախոհ  մարդու խիղճը»։

Հոգեբաններն ու խորհրդատուները ամբողջ աշխարհին զգուշացրել են Գազայում  մարդկանց, հատկապես կանանց ու երեխաների հոգեկան առողջության վիճակի , ՄԱԿ-ի  հեղինակության և այս  կառույցի  նկատմամբ գլոբալ դժգոհության առաջացման վտանգի մասին և հրատապ ու խստորեն պահանջել են իսրայելական օկուպանտ ռեժիմի հեռացումը ՄԱԿ-ին կից բոլոր հիմնադրամներից,  կամ առնվազն Կանանց կարգավիճակի հանձնաժողովից ու Երեխայի իրավունքների կոնվենցիայից։ 

 

Պիտակ