Մարտ 27, 2024 09:48 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ․ Իրանը չի վարանի աջակցել Պաղեստինին

Ընդգծելով, որ Գազայի ժողովրդի ցեղասպանությունն ազդել է խիղճ ունեցող յուրաքանչյուր մարդու վրա, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իրանը չի վարանի աջակցել Պաղեստինի գործին և Գազայի ճնշված ու դիմադրող ժողովրդին»

ԻԻՀ առաջնորդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի  և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն ասել է, որ Գազայի ժողովրդի ու Դիմադրության դիմակայութնունը պատիվ բերեց իսլամին։

Երկուշաբթի օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ողջունելով Գազայի ժողովրդի ու Դիմադրության ուժերի պայքարն ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործությունների նկատմամբ պաղեստինցիների համբերությանը, հավելելով, որ այդ այն պատիվ է բերում իսլամին և հակառակ թշնամու ջանքերին, Պաղեստինի հարցն այսօր դարձել է աշխարհի գերխնդիրը։ 
Նշելով, որ Գազայի ցեղասպանությունն ազդել է խիղճ ունեցող յուրաքանչյուր մարդու վրա, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Իրանը վճռական է Պաղեստինի գործին և Գազայի ճնշված ու դիմադրող ժողովրդին աջակցելու հարցում»։
Կարևորելով միջազգային հանրության և իսլամական աշխարհի, հատկապես արաբական աշխարհի աջակցությունը Գազայի ժողովրդին, առաջնորդն ասել է.«Պաղեստինի Դիմադրության քարոզչական և լրատվական քայլերն արդյունավետ են եղել և առաջ են անցել սիոնիստ թշնամուց։ Այս ոլորտում պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկվեն»:
Հարգելով Սիոնիստական ռեժիմի բանակի կողմից սպանված՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից նահատակ Ալ-Արուրիի  հիշատակն, առաջնորդն ասել է․ «Ալ-Արուրին նշանավոր մարդ էր և նրա  նահատակությունն Աստծո վարձատրությունն էր՝ իր ջանքերի համար»:
Շնորհակալություն հայտնելով Իրանի ժողովրդին և կառավարությանը՝ Պաղեստինի խնդրին և հատկապես Գազայի ժողովրդին աջակցելու համար, Իսմայլի Հանիեն ներկայացրել է Գազայի պատերազմի վերջին դաշտային ու քաղաքական զարգացումները, նշելով․ «Վերջին վեց ամիսների ըթնացքում Գազայի ժողովրդի և Դիմադրության ուժերի  տոկունությունն ու համբերատարությունը, որը պայմանավորված է նրանց ամուր հավատքով, սիոնիստ թշնամուն թույլ չի տվել հասնել իր ռազմավարական նպատակներից որևէ մեկին»:
Նշելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը ոչնչացրեց Սիոնիստական ռեժիմի անպարտելիության առասպելը և այսօր, պատերազմի մեկնարկից վեց ամիս անց, թշնամին ունի մեծ թվով զոհեր ու վիրավորներ, Հանիեն ասել է․ «Գազայի պատերազմը համաշխարհային պատերազմ է։ Իսկ ԱՄՆ-ի իշխանությունները ոճրագործության ռեժիմի գլխավոր մեղսակիցն են, քանի որ անմիջականորեն ղեկավարում են Սիոնիստական ռեժիմի պատերազմը»:
Նա ԻԻՀ առաջնորդին վստահեցրել է, որ չնայած Գազայում տեղի ունեցող բոլոր վայրագություններին, հանցագործություններին և ցեղասպանությանը, պաղեստինցիները և Դիմադրության ուժերը թույլ չեն տա սիոնիստ թշնամուն հասնել իր նպատակներին։

Պիտակ