Մարտ 27, 2024 10:46 Asia/Tehran
  • Իրանցի ուշուիստներն անցած տարի նվաճել են 50 մեդալ

​​​​​​​Միջազգային տարբեր մրցաշարերի ընթացքում, իրանցի ուշուիստներն անցած տարի նվաճել են 50 մեդալ։

Իրանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Ամիր Սեդիղին, անդրադառնալով  ֆեդերացիայի անցած տարվա աշխատանքին,  ասել է. «Միջազգային մրցություններում ձեռք բերված 50 մեդալները մեր մարզիկների ջանքերի արդյունքն էին։ Դրանցից ամենակարևորն անկասկած Ասիական խաղերում նվաճված 3 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներն են»։ 
 

Նա հավելել է․ «Համաշխարհային ուսանողկան խաղերում նույնպես, իրանցի մարզիկները մեդալներ են նվաճել»։ 

 

Ուշուի համաշխարհային օրվա համաժողով Թեհրանում

 

Նշելով, որ Իրանի հավաքականը լավ հանդես եկավ Քուրաշի աշխարհի առաջնությունում, նա հավելել է. «Երիտասարդական և մեծ տարիքային խմբերի իրանցի մարզիկները փայլուն արդյունքներ գրանցեցին Մակաոյում, ինչպես նաև Չինաստանում կայացած Ասիայի Քուրաշի առաջնություններում»։ 

Իրանցի մարզուհու ելույթը