Մարտ 29, 2024 09:43 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ Իրանն աջակցում է Դիմադրության ճակատին և Պաղեստինին

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի հետ հանդիպմանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ Իրանն իր համոզմունքների հիմամբ և ԻԻՀ գերագույն առաջնորդի առաջնորդությամբ, աջակցում է Դիմադրության ճակատին և Պաղեստինին:

Բարձր գնահատելով Դիմադրության ճակատի և Պաղեստինի ժողովրդի դիմակայությունը Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի դեմ, Ղալիբաֆն ասել է․ ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը շրջադարձային էր Պաղեստինի, իսլամական աշխարհի և ամբողջ մարդկության պատմության մեջ»։

Անդրադառնալով ԴԻմադրության և պաղեստիցնիների  վերջին հաղթանակներին, Ղալիբաֆն ասել է․ «Շուրջ 25 շաբաթ շարունակվող անհավասար պայքարից հետո, պետք է հարգել Գազայի բոլոր  նահատակների հիշատակը, ովքեր հնարավորություն են ստեղծել սիոնիստական օկուապցիային դիմակայելու համար»:

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղարը, ով պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թեհրան, ասել է, որ դիմադրությունն Իսրայելի օկուպացիոն ռեժիմին դիմակայելու միակ միջոցն է։ Նա հավելել է, որ Իրանն իր բոլոր կարողություններով աջակցել է Դիմադրության ճակատին։

Զիադ Նախալեն հավելել է, որ Պաղեստինի ժողովուրդն այսօր պայքարում է ոչ միայն Իսրայելի ցեղասպան ռեժիմի, այլև ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրների դեմ, որոնք  Պաղեստինի ժողովրդի դեմ պայքարում են ոչ միայն զենքով, այլ նաև Իսրայելի բռնազավթիչ ռեժիմին քաղաքական աջակցություն ցոցաբերելով, իսկ միջազգային կազմակերպություններն աջակցում են այդ երկրներին։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան  32 հազար 500, վիրավորվել՝ 74 980 պաղեստինցի, որոնց մեծ ամսը կանայք ու երեխաներն են։

 

Պիտակ