Ապրիլ 16, 2024 10:02 Asia/Tehran
  • Աշնանը տիեզերք են արձակվելու իրանական Հոդհոդ և  Քոսար հետազոտական ​​արբանյակները

Իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները տիեզերք կարձակվեն այս տարվա աշնանը։

Տիեզերական գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն՝ Հոսեյն Շահրաբին «Քոսար» հետազոտական արբանյակի և «Հոդհոդ» հեռահաղորդակցության արբանյակի արձակման մասին ասել է, որ Համաշխարհային շուկայում ներթափանցման համար միջազգային արձակման կարևորության պատճառով բանացանց (IOT) ոլորտում իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները տիեզերք կուղարկվեն ռուսական արձակման կայանով՝ իրանական արձակիչ կայանի փոխարեն:

Գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենը հավելեց, որ Հոդհոդ և Քոսար արբանյակների արձակումից անմիջապես հետո հետամուտ կլինենք IOD2 արբանյակի խնդրին։ Այս նախագծում ենթադրվում է, որ այդ երկու արբանյակները կմիավորվեն և կարձակվեն, որպեսզի համակցված արբանյակը կարողանա միաժամանակ կատարել ինչպես հեռահաղորդակցության, այնպես էլ հետազոտական առաքելություններ: