Ապրիլ 16, 2024 16:51 Asia/Tehran
  • Թեհրանի համալսարանը  Արևմտյան Ասիայի համալսարանների վարկանիշում կառավարման և ճարտարապետության ոլորտում զբաղեցրել է  առաջին, իսկ  մեխանիկայի ու ճարտարագիտության ոլորտում երկրորդ տեղը

Scimago-ի 2024 թվականի վարկանիշային աղյուսակում Թեհրանի համալսարանը գտնվում է Արևմտյան Ասիայի 10 առաջատար համալսարանների շարքում:

Scimago-ի վարկանիշը համարվում է աշխարհում պետական ​​և մասնավոր կրթական, հետազոտական ​​և առողջապահական հաստատությունների ամենաընդգրկուն համաշխարհային վարկանիշային համակարգերից մեկը։ Հետազոտությունը, նորարարությունը և սոցիալական ազդեցությունը երեք հարթություններ են, որոնք ներառում են այս համակարգում հաստատությունների գնահատման 20 հիմնական չափանիշները:

Բացի ընդհանուր և համապարփակ վարկանիշից, «Scimago»-ն գնահատում և դասակարգում է աշխարհի ինստիտուտներն ու համալսարանները նաև առարկայական տեսանկյունից։  2024 թվականին «Scimago» առարկայական վարկանիշային համակարգի նոր խմբագրության  համաձայն՝ Թեհրանի համալսարանը Մերձավոր Արևելքում առաջին տեղն է զբաղեցնում «Առևտրի, կառավարման և հաշվապահական հաշվառման», «մթնոլորտային գիտությունների» և «Ճարտարապետական ​​ճարտարագիտության» ոլորտներում,և «Անտառային տնտեսության», «Երկրաբանության», «Քաղաքացիական և կառուցվածքային ճարտարագիտության», «Արդյունաբերական և արտադրական ճարտարագիտության», «Մեքենաշինության» և «Աշխարհագրության, պլանավորման ու զարգացման» ոլորտներում  զբաղեցնում է երկրորդ տեղը Մերձավոր Արևելքում, իսկ «Տիեզերագիտության ու  մոլորակագիտության», «Տնտեսագիտության, էկոնոմետրիկայի ու ֆինանսների» եւ «Շինարարության» ոլորտներում գրավել է երրորդ տեղը Մերձավոր Արեւելքում։

Scimago-ի 2024 թվականի վարկանիշի համաձայն՝ Թեհրանի համալսարանը աշխարհի լավագույն 50 համալսարանների շարքում է «Առևտրի, կառավարման ու հաշվապահության» և «Ճարտարապետական ​​ճարտարագիտության» գիտական ​​երկու ոլորտներում։

Scimago-ի լաբորատորիան 2024 թվականի խմբագրության մեջ, իրանական 197 հաստատություններ (պետական, առողջապահական, բարձրագույն կրթության և մասնավոր հատվածներից) ներառել է աշխարհի լավագույն հաստատությունների շարքում: