Ապրիլ 16, 2024 17:04 Asia/Tehran
  • Իրանը տարածաշրջանում իր հարեւան և բարեկամ երկրների անվտանգությունն ու կայունությունը համարում է իր անվտանգությունն ու կայունությունը․Ամիր Աբդոլլահյան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Օմանի ԱԳ նախարար Բադր բեն Համադ ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում հարեւան և բարեկամ երկրների անվտանգությունն ու կայունությունը համարում է իր կայունությունն ու անվտանգությունը և թույլ չի տա Իսրայելի ցեղասպան ռեժիմն իր արկածախնդրությամբ խաթարել տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտը։

Օմանի արտաքին գործերի նախարարը դատապարտելով  Սիոնիստական ​​ռեժիմի ոտնձգություններն ու հանցագործությունները տարածաշրջանում, հատկապես Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ,  ընդգծել է  տարածաշրջանի երկրների միջև  համակարգման ու խորհրդակցության անհրաժեշտությունը՝ ներկա զգայուն իրավիճակը հաղթահարելու և կայունություն ու  անվտանգություն ապահովելու համար։
Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ ԱՄՆ կառավարությանը զգուշացվել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը  կրկնի Իրանի շահերի և անվտանգության դեմ ահաբեկչական հարձակումները, Թեհրանի հաջորդ պատասխանն ու գործողությունը կլինի վճռական, անհապաղ և համապարփակ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը նաև դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա՝ դիվանագիտական ​​վայրերի վրա հարձակումը համարել է միջազգային օրենքների, սկզբունքների և կանոնների խախտում։
Մալայզիայի ԱԳ նախարար Մոհամմադ Հասանի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարն ասել է, որ Գազայի հատվածում պատերազմի ճահճից ազատվելու համար Իսրայելի օկուպանտ ռեժիմը հարձակվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա՝ նպատակ ունենալով  շեղել հանրային կարծիքը Գազայի հատվածում ընթացող պատերազմից։
Ամիր Աբդոլլահյանը Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ հեռախոսազրույցում  ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել սրել  լարվածությունը տարածաշրջանում և միշտ ներկա է եղել որպես կայունության և անվտանգության կարևոր բաղադրիչ տարածաշրջանում ։