Ապրիլ 16, 2024 18:05 Asia/Tehran
  • Պուտին․Խելամիտ վարվեցիք ագրեսորին պատժելիս/ Ռայիսի․Եթե Իսրայելը արկածախնդրության դիմի, ապա ավելի ուժեղ պատասխան կստանա

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում՝ բարձր գնահատելով Ռուսաստանի կառավարության սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը Իրանի Իսլամական Հանրապետության օրինական պաշտպանության նկատմամբ՝ ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողության, այս ահաբեկչական գործողությունը համարել է միջազգային օրենքների, այդ թվում՝ Վիեննայի կոնվենցիայի ակնհայտ խախտում և միջազգային խաղաղության համար լուրջ սպառնալիք։

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների կործանարար դերը և միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի անգործությունն ու անարդյունավետությունը Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակվելու Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողության դեմ արձագանքելու հարցում, պատճառ դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա իր ինքնապաշտպանության իրավունքի իրացմանը համահունչ, նախագծի և իրականացնի գործողություն այդ նույն կենտրոնների դեմ, որոնք չարիք էին գործել Իրանի դեմ։

Ռայիսին ասել է. «Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ Իրանի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողությանը կպատասխանենք ավելի հուժկու, լայնածավալ և ցավոտ, քան նախկինում»:

Իրանի նախագահը հավելել է. «Մենք խորհուրդ ենք տալիս այն երկրներին, որոնք Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին վերաբերվելու երկակի մոտեցմամբ, մտահոգություն են հայտնում տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ, հրաժարվեն աջակցել Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ սիոնիստների կողմից իրականացվող ցեղասպանությանն ու հանցագործություններին, տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար»։

Իսկ Վլադիմիր Պուտինն այս հեռախոսազրույցում հայտարարեց. «Այն, ինչ արեց Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ ի պատասխան այս հանցավոր արարքի և Անվտանգության խորհրդի անգործության ֆոնին, ագրեսորին պատժելու լավագույն միջոցն էր և Իրանի ղեկավարների հնարամտության ու խելամտության դրսևորում։

Ռուսաստանի նախագահը խստորեն քննադատել է Ամերիկայի և արևմտյան որոշ երկրների պահվածքը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու հարցում և հայտարարել. «Մենք համոզված ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական հիմքերից մեկն է»։