Ապրիլ 18, 2024 09:34 Asia/Tehran
  • Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքները

Եկեք քննարկենք, թե ինչո՞ւ է Իսրայելի վրա Իրանի հարձակումը մեծ իրադարձություն։

Պետք է նշել, որ հարձակման վերաբերյալ ամենակարևոր կետը Իսրայելի հակաօդային պաշտպանության անարդյունավետությունն ապացուցելն էր։ Հարձսկման ժամանակ կիրառվել են տասնյակ հրթիռներ։ Այս հրթիռներից հինգը խոցել են Նավաթիմ ավիաբազա, որտեղ գտնվում է F35 ինքնաթիռների անգարը։ Ըստ իսրայելցիների՝ վնասը քիչ է եղել։ Իրականում Իսրյելն անմիջապես վերանորոգել է օդանավակայանի վանսված թռիչքուղին։ Սակայն այստեղ խնդիրը ոչ թե հասցված վնասն է, այլ այն հանգամանքը, որ Իրանը կարող է հարվածել այդ բազային։ 
F35-ը Իսրայելի ռազմաօդային ուժերի ամենաթանկ և արժեքավոր կործանիչն է։ Հետևաբար Նավաթիմ բազան պաշտպանված է հակաօդային պաշտպանության լավագույն համակարգերով, ներառյալ՝ ամերիկյան առաջադեմ TPY 2 X-band ռադիոտեղորոշիչ համակարգը։ Այն հզոր ռադար է, որն ունակ է հայտնաբերել մոտեցող բալիստիկ հրթիռները և թիրախային տեղեկատվություն տրամադրել պաշտպանական համակարգերին։ Raytheon-ի պնդման համաձայն՝ TP Y2 ռադարն աշխատում է  անթերի։ Սակայն իրանական հրթիռները հասան իրենց նպատակակետին, փոխանցելով այն ուղերձը, որ եթե Իրանը թիրախավորել է Նավաթիմ բազան, կարող է թիրախավորել ցանկացած այլ կետ և Իսրայելը պետք է զգուշանա։ 
Հաջորդ կետը հարձակման համար ծախսված գումարն է։ Իրանը հարձակման համար ծախսել է 30-50 միլիոն դոլար։ Իսրայելն իր պաշտպանության համար ծախսել է առնվազն մեկ միլիարդ դոլար։ Arrow 3 համակարգի արժեքը չորս միլիարդ դոլար է։ David Sling համակարգի արժեքը 250 մլն դոլար է, իսկ THAAD համակարգի արժեքը՝ 800 մլն դոլար։ 
Իրանը հարձակման ժամանակ կիրառել է իր ռազմամթերքի շատ փոքր մասը՝ կոտրելու շատ թանկարժեք հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին տարածված միֆը։ 
Եվ երրորդ կետը։ Իսրայելը հաճախ չափազանցնում է ՀԱՄԱՍ-ի հրթիռների վտանգը, թեև դրանց մեծ մասը խոցվում է «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։ Սակայն Իրանի դեպքում իսրայելը թերագնահատել է վտանգը։ Այս միջադեպը ցույց տեվց, որ Իսրայելը սարսափում է Իրանի հնարավորություններից։ 
Եվ նկատի առնելով Իրանի սպառնալիքները, Իսրայելը պետք է խուսափի հերթական անմիտ գործողությունից, ինչպիսին էր Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը։
Իսկ դուք ի՞նչ կածիք ունեք։