ԻԻՀ  առաջնորդը կարևորել է Իրանի և Կատարի միջև համագործակցության շարունակումը
(last modified Thu, 23 May 2024 13:04:04 GMT )
Մայիս 23, 2024 16:34 Asia/Tehran
  • ԻԻՀ  առաջնորդը կարևորել է Իրանի և Կատարի միջև համագործակցության շարունակումը

Կատարի էմիր  Թամիմ բեն Համադ Ալ-Թանիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպմանն ԻԻՀ առաջնորդը շնորհակալություն է հայտնել  Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար և  ընդգծել երկու երկրների միջև համագործակցության ընթացքը շարունակելու անհրաժեշտությունը։

Մեծարգո Առաջնորդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ նշելով, որ շատ դժվար է կորցնել Ռայիսիի նման նախագահի, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Չնայած այս կորստին, Իրանի ուղղությունը չի փոխվի։ Իրանի և Կատարի միջև համագործակցությունը և վստահության մթնոլորտը որ տիրում էր հանգուցյալ նախագահի օրոք, կշարունակվի վերջինիս պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած Մոհամմադ Մոխբերի կողմից»։

Անդրադառնալով տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խաթարելու թշնամիների ջանքերին, առաջնորդն ասել է․ «Տարածաշրջանի երկրները բացի միասնությունից ու սրտակցությունից այլ ճանապարհ չունեն»։

 Թամիմ բեն Համադ Ալ-Թանին ցավակցություն է հայտնել Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների մահվան կապակցությամբ և նշել․ «Իրանի և Կատարի հարաբերությունները միշտ ամուր են եղել, և այդ ճանապարհը շարունակվելու է»։

Նշելով, որ տարածաշրջանի սպառնալիքներին դիմակայելու միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու համախմբվածությունն է, նա հավելել է․ «Մենք Իրանի հետ հարաբերությունների ընդլայնելու ճանապարհին որևէ սահմանափակում չենք տեսնում»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  երեկ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ  Բերիի հետ հանդիպման ժամանակ ևս շնորհակալություն  հայտնելով  Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ  ցավակցություն հայտնելու համար, ասել է,- «Լիբանանում  եռօրյա սուգ հայտարարելը ցույց է տալիս երկու երկրների կատարյալ ընկերակցությունը, և մենք մեր հարաբերությունները լիբանանցի եղբայրների և Սեյյեդ Հասան Նասրալլայի հետ համարում ենք հարազատություն և եղբայրություն»:

Գերապատիվ առաջնորդն անդրադառնալով  ավիավթարի հետևանքով տեղի ունեցած ողբերգությանը,  նշեց. «Մեզ համար  շատ դժվար է, բայց Աստծո կամքով  Իրանի ժողովուրդն այս դառնաղետ դեպքը կօգտագործի որպես հնարավորություն, ինչպես նախորդ տարիներին է դա արել և ծանր դեպքերից հնարավարություն է ստեղծել։ 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով հանգուցյալ նախագահի և նրա ուղեկիցների հուղարկավորությանը հոծ թվով բազմության մասնակցությանը, հավելել է.-  Փառք Աստծո Իրանի ժողովուրդը կանգնած ու արթուն է, և մենք ապավինում ենք Ամենակարող Աստծուն և Տա Աստված ,որ Իրանի ժողովուրդը  կշահի այս դեպքից։ 

Այաթոլլահ Խամենեին նաև իր գոհունակությունն է հայտնել Լիբանանում դիմադրության խմբերի միջև առկա համերաշխության կապակցությամբ և հաստատելով Նաբիհ Բերրիի խոսքերը տարածաշրջանում «գոյության» պատերազմի վերաբերյալ,  հավելել է,-.Տարածաշրջանում ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ թե՛ սիոնիստ թշնամու, և թե՛ արդարության ճակատի համար կենաց ու մահու իրավիճակ է։ 
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.- Լիբանանի ներգրավվածությունը Պաղեստինի և Գազայի վերջին դեպքերում խորը ազդեցություն ունեցավ, և եթե նման բան չարվեր, ապա ամենամեծ վնասը անպայման կհասցվեր հենց Լիբանանին։ 
Այս հանդիպմանը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին ևս  Լիբանանի ժողովրդի և կառավարության վշտակցությունն է հայտնել օրերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և ասել․- Մենք մեր իրանցի եղբայրներին հասցված վնասվածքը համարում ենք մեր վնասվածքը և մեր պարտքն էր Լիբանանի կառավարության ու ժողովրդի անունից ներկա լինել  Թեհրանում։
 Անդրադառնալով տարածաշրջանի պայմաններին և Գազայի պատերազմին, Նաբիհ Բերրին այն անվանելով  «գոյության» պատերազմ  հավելեց. «Լիբանանը չէր կարող լռել Գազայի ժողովրդի սպանության առջև, և այդ պատճառով էլ լիբանանյան դիմադրությունն ասպարեզ  է դուրս եկել Գազայի ժողովրդին օգնելու համար, և մենք  իրավիճակը փոխելու առաջին պայմանը Գազայում պատերազմի դադարեցումն ենք համարում։