Հունիս 15, 2024 18:30 Asia/Tehran
  • Իրանի 33 համալսարաններ՝ աշխարհի արդյունավետ համալսարանների շարքում

Հրապարակվել է Times-ի վերջին վարկանիշային աղյուսակը 2024 թվականին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 17 ցուցանիշներով համալսարանների արդյունավետության վերաբերյալ, ըստ որի, Իրանի 33 համալսարաններ հայտնվել են 1500 լավագույն համալսարանների շարքում։

2024թ․ Times-ի համալսարանների վարկանիշային աղյուսակում գնահատվել են 125 երկրներից կամ աշխարհագրական տարածաշրջաններից 2152 համալսարաններ, և այդ գնահատման համաձայն՝ Ավստրալիայի Արևմտյան Սիդնեյի համալսարանը երրորդ տարին անընդմեջ գլխավորել է նշված ցուցակը։ 

Ըստ ParsToday-ի՝ 2024 թվականին արդյունավետ բուհերի վարկանիշային աղյուսակում ընդգրկված իրանական համալսարանների թիվը նախորդ տարվա համեմատ աճել և 27-ից հասել է 33-ի։

Times-ի 2024-ի արդյունավետության վարկանիշային ցուցակում առկա իրանական համալսարանների մեջ լավագույն վարկանիշը պատկանում է «Ամիր-Քաբիր» և «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարաններին, որոնք զբաղեցնում էին 27-րդ հորիզոնականը՝ արդյունաբերության, նորարարության և ենթակառուցվածքների ինդեքսով:

Ալ-Զահրա համալսարանը, Իրանի բժշկական գիտությունների համալսարանը, Քերմանի բժշկական գիտությունների համալսարանը, Մազանդարանի բժշկական գիտությունների համալսարանը, Մոհաղեղ Արդաբիլիի անվան համալսարանը, Թեհրանի համալսարանը, Ահվազի Ջոնդիշափուրի բժշկական գիտությունների համալսարանը, Քերմանշահի բժշկական գիտությունների համալսարանը, Շահիդ Բեհեշթիի համալսարանը, Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը, Քրդստանի համալսարանը, Զանջանի բժշկական գիտությունների համալսարանը, Ամիր-Քաբիր տեխնոլոգիական համալսարանը, Բաբոլի Նուշիրվանի տեխնոլոգիական համալսարանը, Սեմնանի բժշկական գիտությունների համալսարանը, Քերմանի Շահիդ Բահոնար համալսարանը, Շահրեքորդի բժշկական գիտությունների համալսարանը, Շիրազի տեխնոլոգիական համալսարանը , Քաշանի համալսարանը, Զանջանի համալսարանը, Ուրմիայի բժշկական գիտությունների համալսարանը, Իլամի համալսարանը, Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանը, Փայամ Նուր համալսարանը, Հորմոզգանի համալսարանը, Մարաղեի համալսարանը, Մազանդարանի համալսարանը, Գիտության և մշակույթի համալսարանը, Սիստան և Բալուչեստանի համալսարանը, և 2024 թվականի ցուցակում առկա որոշ համալսարաններ վերջնական ինդեքս ունեն:

Նշենք, որ չնայած Իրանի դեմ պատժամիջոցներին, աշխարհում գիտության արտադրության ոլորտում Իրանի մասնաբաժինը կազմում է 2 տոկոս, որի համաձայն, իսլամական երկրների շարքում առաջատարն է։