Հունիս 24, 2024 16:39 Asia/Tehran
  • Իրանում կրոնագիտական կենտրոններում կայացել են 327 ազատ մտածողության լսարաններ

Իրանում կրոնագիտական կենտրոններում ազատ մտածողության լսարանների կոմիտեի գիտական ​​քարտուղարն ասել է.- Վերջին երեք տարիներին Իրանի տարբեր քաղաքների կրոնագիտական կենտրոններում կայացել են 327 ազատ քննարկումներ։

Ազատ մտածողության լսարանները նիստեր են, որոնց ընթացքում մասնակիցներն արտահայտում են իրենց կարծիքը, հարց ու պատասխան է լինում, և փաստարկների ներկայացմամբ մտքերի փոխանակում է տեղի ունենում նախապես հայտարարված թեմայի շուրջ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը բազմիցս ընդգծել է ազատ մտածողության լսարաններ անցկացնելու կարևորությունը։

Ըստ Pars Today-ի, Իրանի կրոնագիտական կենտրոններում ազատ մտածողության լսարանների կոմիտեի գիտական ​​քարտուղար Հոջաթ-ուլ-Իսլամ Մոհամմադ Մահդի Մասումին ասել է.- Ազատ մտածողության կրոնական լսարանների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 63%-ով։

Վերջին երեք տարիներին Իրանի կրոնագիտական կենտրոններում ազատ մտածողության լսարանների անցկացման օրական միջին ցուցանիշի վերաբերյալ Մասումին ասաց.- 2021-ին միջինը 7 օրը մեկ, 2022-ին՝ երեք օրը մեկ, իսկ 2023-ին՝ երկու օրը մեկ՝ ազատ մտածողության լսարաններ են կայացել։

Անդրադառնալով ընթացիկ տարում 17 ազատ մտածողության լսարանների անցկացմանը, նա հավելեց.- Ազատ մտածողության լսարանների անցկացումը դյուրացնելու նպատակով բազմաթիվ ջանքեր են գործադրվել և լայն խորհրդակցություններ են անցկացվել Իրանի տարբեր նահանգների կրոնագիտական կենտրոնների հետ, և շնորհիվ այն լավ մոտիվացիայի, որը ստեղծվել է հետազոտողների և կրոնական վերնախավերի շրջանում, ակնկալում ենք, որ այս տարի կանցկացվեն ավելի քան 300 կրոնական ազատ մտածողության լսարաններ։