Հունիս 28, 2024 17:27 Asia/Tehran
  • Իրանցիների բուռն ներկայությունը ընտրատեղամասերում

Իրանի Իսլամական Հանրապետության 14-րդ շրջանի նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի փառահեղ ներկայությունը վկայում է այս ընտրություններին լայն մասնակցության մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության իններորդ նախագահին որոշելու համար, Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանը անցկացվում է այսօր՝ ուրբաթ՝ հունիսի 28-ին երկրի ներսում և աշխարհի 95 երկրներում բացված 59000 ընտրատեղամասերում։

Այսօր առավոտյան, Իրանի ողջ տարածքում 14-րդ նախագահական ընտրությունների քվեարկության մեկնարկին զուգահեռ, տարբեր երկրներում բնակվող իրանցիները նույնպես արտահայտեցին իրենց կամքը՝ իրենց ճակատագիրը որոշելու և Իրանի արժանապատվությունը ամրապնդելու համար՝ ներկա գտնվելով նախապես հայտարարված ընտրատեղամասերում։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նույնպես ուրբաթ առավոտյան քվեարկեց` Իմամ Խոմեյնու անվան Հոսեյնիեում (աղոթավայրում)։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը քվեատուփի մոտ ձայն տալուց հետո ընտրությունների օրն անվանել է իրանցիների ուրախության և երջանկության օր՝ մատնանշելով ընտրություններին ժողովրդի մասնակցության շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը, նա ընդգծել է. «Ժողովրդի ներկայությունը ներառված է Իրանի Իսլամական Հանրապետության էության մեջ, ինչպես երևում է իր անունից, ուստի Իրանի Իսլամական Հանրապետության պատիվն ու հեղինակությունը աշխարհում կախված է ժողովրդի ներկայությունից»։

Տարբեր երկրներում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունների, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերում Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների այլ ընտրատեղամասերից հաղորդված լուրերն ու լուսանկարները վկայում են այն մասին, որ իրանցիներն այս անգամ նույնիսկ ավելի ոգևորված, քան նախորդ շրջաններում, ներկա են գտնվել նախապես հայտարարված վայրերում քվեարկելու համար, որպեսզի կատարեն իրենց պարտականությունը Իրանի և իրանցիների ապագայի ու ճակատագրի համար մեծ որոշում կայացնելու գործում։

Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցները, ներառյալ այն լրատվական գործակալությունները և հեռուստաալիքները, որոնք ներկայացուցչություններ ունեն Իրանում կամ ուղարկել են իրենց լրատվական թիմերը՝ լուսաբանելու Իրանի ընտրությունները, վայրկյան առ վայրկյան հաղորդում են նորություններ՝ կապված Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների անցկացման գործընթացի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների անցկացման օրինական ժամանակը սկսվում է առավոտյան ժամը 08:00-ից՝ 10 ժամ տևողությամբ, և ըստ օրենքի՝ այս ժամանակը կարող է երկարաձգվել, իսկ երկրի ներսում կամ արտասհմանում այս ժամանակի միջև տարբերություն չկա։

 

Պիտակ