Հունիս 24, 2024 18:01 Asia/Tehran
  • Իրանի ըմբշամարտի չեմպիոն Հասան Յազդանին, ում մարզահագուստի վրա գրված է Իմամ Ալիի անունը
    Իրանի ըմբշամարտի չեմպիոն Հասան Յազդանին, ում մարզահագուստի վրա գրված է Իմամ Ալիի անունը

Իրանցի ֆուտբոլի մարզիչը նշելով որ բոլոր մարզիկները պետք է իրենց աշխատանքներում կրկնօրինակեն Իմամ Ալիի՝ Իսլամի մարգարեի իրավահաջորդի կերպարը, ասաց. «Մարդաբանությունը Իմամ Ալիի գործնական կյանքի նշանակալի մասն է»:

Ալի Իբն Աբի Թալիբը, ով Իսլամի մարգարեի իրավահաջորդն է և Ղուրանում հիշատակվել է նրա անունը, և որ համարվում է նաև աշխարհի շիաների առաջին իմամը, պատանի տարիքից դաստիարակվել է սիրելի մարգարեյի կողմից: Նա առաջին մարդն էր, ով հավատաց իսլամին և համարվում էր Սուրբ Մարգարեի գլխավոր օգնականը իսլամի տարածման և քարոզչության բոլոր փուլերում:

Իրանի ֆուտբոլի ազգային և ակումբային դարպասապահների մարզիչ Մոհսեն Սեյեդին Իմամ Ալիի հերոսական կերպարի վերաբերյալ ասել է. «Հազրաթ Ալին հրաշալի օրինակ է ինքնաճանաչման և մարդաբանության համար»։

Իրանցի ֆուտբոլի այս մարզիչը հավելել է, որ Իմամ Ալին իր գործողություններում բազմիցս մարդասիրական լուծումներ է ցույց տվել, որոնք հիշվում են բոլորի կողմից։ Իմամ Ալին շատ լավ օրինակ է աշխարհի բոլոր մարդկանց, հատկապես մարզիկների համար: Եթե ​​մարզիկը կյանքում իրագործի այդ իմամի ճանապարհն ու մեթոդը, անպայման հաջողությունների կհասնի։