Հունիս 24, 2024 10:27 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Երևանը մտադիր գործարկել հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ

Կովկասի հարցերով ավագ փորձագետը նշել է․ «Բաքուն զգում է, որ ռազմավարական առավելություն է ստացել Հայաստանի նկատմամբ և հայտարարելով հրադադարի խախտման դեպքերի մասին, փորձում է ճնշում գործադրել այդ երկրի վրա։ Ուստի Երևանը Բաքվին առաջարկել է գործարկել հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ։

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում  Բորհան Հեշմաթին ասել է․ «Տպավորություն է, որ սա ունի նաև քարոզչական նպատակ։ Բաքուն Թուրքիայի, Բրիտանիայի ու այլ երկրների աջակցությամբ ավելի շատ քարոզչական հնարավարություններ ունի և անընդհատ խոսում է Հայաստանի կողմից հրադադարի խախտումների մասին։ Ուստի Հայաստանն առաջարկել է գործարկել մեխանիզմ, որը հնարավորություն կտա լուծել անորոշությունն ու հրադադարի խախտումների դեպքում իրականացնել մոնիտորինգ»։ 

Փորձագետը հավելել է․ «Կողմերի հայտարարություններից երևում է, որ դրանք շատ լուրջ չեն և այստեղ իրենց դերն ունեն նաև քաղաքական դրդապատճառները։ Իրականում աշխարհում շատ տեղեկացված չեն այս տարածաշրջանի զարգացումների մասին և մեծ մասը հետևում է  Բաքվի տարածած լրատվությանը»։

Հեշմաթին նշում է․ «Եթե երկու երկրները լինեին անկախ իրական ուժի տարրերով,  բանակցությունների գործընթացը պետք է հանգեցներ կայուն խաղաղության։ Սակայն կովկասյան երկրները ենթարկվում են տարբեր գործոնների ազդեցության։ Ե՛վ Փաշինյանի կառավարությունը, և՛ Ալիևի կառավարությունը հայտարարում են, թե անկախ են որոշումներ կայացնելու հարցում, մինչդեռ նրանց փոխարեն որոշումներ են կայացնում արտաքին ուժերը»։ 

Նրա խոսքով․ «Հայաստանը պայքարում է Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու համար և հայտնվել է Ֆրանսիայի ազդեցության տակ, որն ունի գաղութատիրական պատմություն։ 2018 թվականից սկսած, Հայաստանի իշխանությունները ներքին ու արտաքին հացերում լսում են Արևմուտքին»։
 
Փորձագետը հավելել է․ «Ինչպես ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի վրա ազդեց Արևմուտքի կարծիքը, այնպես էլ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկում, մինչև արտաքին ուժերից կանաչ լույս չստանա»։