Հունիս 16, 2024 11:19 Asia/Tehran
  • Իմամ Խամենեին գիտական օլիմպիադաներում մեդալակիրների հետ հանդիպմանը. Ես ձեզ մեծ հարստություն եմ համարում + պատկերներ

Շաբաթ օրը կեսօրին, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին, ներքին և միջազգային ուսանողական և աշակերտական օլիմպիադաներում մի խումբ երիտասարդ իրանցի մեդալակիրների հետ մտերմիկ հանդիպման ժամանակ, երիտասարդ էլիտային անվանեց «մեծ, խորը և իրական հույսի» աղբյուր և ասաց.- Երկիրը գիտական ​​վերելքի կարիք ունի, և երիտասարդ վերնախավն այս ազգային կարիքն ապահովելու հիմնական գործոնն է։

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ուրախալի և գոհացուցիչ է համարել ականավոր և աշխատանքի պատրաստ երիտասարդների հետ հանդիպումը և հավելել.- Ես լիովին հավատում եմ երիտասարդությանն ու երիտասարդական մոտիվացիային, և ձեզ համարում եմ մեծ հարստություն, և ձեր արժեքը շատ ավելին է, քան ձեր փառապանծ մեդալները։

Կարևորելով երկրում և նույնիսկ պատմության մեջ փոփոխություններ իրականացնելու և 100 տոկոսանոց բարենպաստ միջավայր ձևավորելու երիտասարդների կարողությունները, առաջնորդն ասել է․ «Մարդկային գործոնը, բայց ոչ թե քաղաքական գործիչների ու իշխանավորների, այլ մտավոր-բարոյական և հոգևոր իմաստով, պատմության տարբեր հատվածներում փառք է բերել Իրանին»:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ բրիտանական, ապա ամերիկյան քաղաքական գերիշխանության 200-ամյա դարաշրջանին, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Այդ ընթացքում ոչնչացվեց մեր մշակույթն ու կանգ առավ  գիտական զարգացումը։ Իսկ քաղաքական ասպարեզում Իրանը մնաց ցածր մակարդակի վրա։ Բայց հեղափոխությունը, հենվելով հիմնականում երիտասարդների ուժի վրա, կոտրեց այդ շրջանը և երկիրը թռիչք կատարեց  քաղաքական, գիտական, տեխնոլոգիական, սոցիալական, բարոյական և այլ ոլորտներում»։

Երիտասարդներին հորդորելով միասին մտածել ու համագործակցել տարբեր հարցերի ու խնդիրների լուծումները գտնելու հարցում, առաջնորդն ասել է․ «Ընդունելության քննությունում բարձր գնահատական ստանալը լավագույնը դառնալու ուղու սկիզբն է։ Այդ ուղին  պետք է շարունակել ու առաջ տանել մտավոր աշխատանքով ու գործնական քայլերով։ Եվ բնականաբար,  համապատասխան կառույցներն այս ոլորտում նույնպես ունեն պարտականություններ։ Գործընթացը պետք է համակարգված լինի»։ 

Անդրադառնալով 2000-ականներին Իրանում գիտական շարժման ձևավորմանը և երկրի գիտական առաջընթացի արագացմանը՝ Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Դրանից մեկ տանսամյակ անց, գործընթացը դանդաղեց, իսկ վերջին երկու-երեք տարիներին կրկին արագ ընթացք ստացավ։ Սակայն դա բավարար չէ։ Ստեղծված իրավիճակում մեզ անհրաժեշտ է գիտական վերելք՝ համաշխարհային գիտության առաջնագիծ հասնելու համար, ինչը հնարավոր կլինի երիտասարդ գիտնականների ջանքերով և հասարակական համապատասխան միջավայրի առկայությամբ»։ 

 

Երկրի քաղաքական անկախությունը շոշափելի իրողություն է

Նշելով, որ երկրի քաղաքական անկախությունը շոշափելի իրողություն է, առաջնորդն ասել է․ «Իսլամական Հանրապետությունն  ասելիք և հստակ դիրքորոշում ունի համաշխարհային կարևոր խնդիրների վերաբերյալ և անգամ մեր հակառակորդներն են դրա վրա իրենց հույսը դնում։ Այս քաղաքական անկախությունը չի կարելի ոտնահարել, և յուրաքանչյուր իշխանություն, որը գալիս է աշխատանքի, պետք է պահպանի այն»։

Պատասխանելով ընտրությունների վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Առաջիկա ընտրություններում շատ կարևոր է քաղաքացիների մասնակցության ցուցանիշի բարձրացումը։ Եվ այս ուղղությամբ, ուսանողական ու ընտանեկան միջավայրում պետք է անել հնարավոր ամեն քայլ»։
 

Խոսելով ընտրության չափանիշների մասին, առաջնորդն ասել է․ «Ճիշտ ընտրություն կատարելու համար, պետք է տեսնել, թե ով է ավելի մոտ հեղափոխության չափանիշներին և ով կարող է աշխատել այդ չափանիշներին համապատասպան»։ 

Հանդիպման ավարտին օլիմպիադայի մեդալակիրներն իրենց մեդալները նվիրել են հեղափոխության առաջնորդին։

Շնորհակալություն հայտնելով այդ կապակցությամբ, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Ես ընդունում եմ ձեր մեդալները, զավակներս, բայց կարծում եմ, որ դրանք պետք է լինեն ձեզ մոտ։ Ուստի մեդալները, որ հպարտության առիթ են, վերադարձնում եմ ձեզ»։ 

Առաջնորդը շնորհակալություն է հայտնել նաև Գիտության նախարարին և գիտական հարցերով Իրանի փոխնախագահին՝ ոլորտում ներդրված ջանքերի համար։ 

Հանդիպմանը տարբեր օլիմպիադաների մեդալակիրներից 8-ն իրենց տեսակետներն են արտահայտել ոլորտի խնդիրների վերաբերյալ, և առաջնորդը պատկան մարմիններին հրահանգել է ուշադրություն դարձնել բարձրացված հարցերին։ 

Նախքան հանդիպումն ուսանողներն առաջնորդի հետ կատարել են կեսօրվա աղոթքը։