Օգոստոս 29, 2024 10:14 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի և Թուրքմենստանի ազգային առաջնորդի հանդիպմանն ընդգծվել է երկկողմ  հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը

Թուրքմենստանի ազգային առաջնորդը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ։

Iran Press-ի փոխանցմամբ՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Թուրքմենստանի ազգային առաջնորդ պարոն Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը համարել է առաջնահերթություն,  հավելելով․ «Իրան-Թուրքմենստան հարաբերությունները վերջին տարիներին դրական են զարգացել, սակայն հետագա համագործակցության համար դեռ շատ կարողություններ կան, որոնք պետք է օգտագործվեն»։

Նշելով, որ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար, առաջնորդն ասել է․ «Հուսով ենք, որ պարոն Փեզեշքյանի կառավարության աշխատանքի ընթացքում երկու երկրների հարաբերությունները կզարգանան առավել ինտենսիվ»։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ԻԻՀ նախագահ Փեզեշքյանի ցանկությանն, առաջնորդն ասել է․ «Ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Սադեղը, որպես համատեղ հանձնաժողովի ղեկավար, հետևելու է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին»։

Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է նաև  երկու երկրների համատեղ նախագծերի, այդ թվում՝ Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու և Թուրքմենստանի գազամուղի զարգացման նախագծի վերաբերյալ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի խոսքերին, և նշելով այդ  նախագծերի  կարևորությունը, հավելել է․ «Իրանցի փորձագետների և մասնագետների մասնակցությամբ այդ խոշոր նախագծերի իրականացումն ավելի կսերտացնի երկու երկրների  հարաբերությունները»։

Հանդիպխմանը, որին ամսնակցում էր նաև ԻԻՀ նախագահը,  Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն ասել է․ «Թեհրանում արդյունավետ և կառուցողական բանակցություններ եմ ունեցել պարոն Փեզեշքյանի հետ և հուսով եմ, որ ստորագրված համաձայնագրերը լավ արդյունքներ կապահովեն»։ 

Հարգելով ԻԻՀ հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակը և անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերին, Թուրքմենստանի ազգային առաջնորդն ասել է․ «Երկու երկրների սահմանը միշտ եղել է և կլինի խաղաղության և բարեկամության սահման, և մենք պատրաստ ենք ընդլայնել հարաբերությունները բոլոր ոլորտներում»։

 

Պիտակ