Արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Իրանի նախագահ
(last modified 2024-09-17T14:04:52+00:00 )
Սեպտեմբեր 17, 2024 17:34 Asia/Tehran
  • Արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Իրանի նախագահ

Տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտում են արտաքին ուժերը. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հանդես գալով օգոստոսի վերջին պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին մամուլի ասուլիսում:

«Հենց արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` ստեղծելով տնտեսական, մշակութային և էթնիկ հակամարտություններ», - ասել է Փեզեշքիանը:

Նա հավելել է, որ Իրանն իր հարևան երկրների հետ կստեղծի «ընդհանուր տեսակետներ և լեզու»՝ խաղաղ և հանգիստ տարածաշրջան ունենալու համար։

Այս համատեքստում Փեզեշքիանն ընդգծել է Իրանի ուժեղ մնալու անհրաժեշտությունը՝ ասելով. «Մեզ պաշտպանական ուժ է պետք մեր ժողովրդի և երկրի անվտանգությունը պահպանելու համար»:

Նա ասել է, որ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ միջև համագործակցությունն ամրապնդող միջանցքների շնորհիվ հնարավոր է բարելավել Մետաքսի ճանապարհով Իրանի և Չինաստանի մուտքը համապատասխան շուկաներ։

Իրանի նախագահը Չինաստանը բնութագրել է որպես «ռազմավարական» գործընկեր և խոստացել զարգացնել կապերը երկու երկրների միջև։

Նա վերահաստատել է Թեհրանի՝ պատերազմներին և լարվածությանը դեմ լինելու դիրքորոշումը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանը վճռական է պաշտպանելու իրեն ագրեսիայից:

«Մենք որևէ մեկի հետ հակամարտության մեջ չենք», - հայտարարել է Իրանի նախագահը։

Նա ասել է, որ իր վարչակազմը կբանակցի Արևմուտքի հետ վիճելի հարցերի շուրջ և կզարգացնի հարաբերությունները հարևան երկրների հետ՝ տնտեսությունը բարելավելու և երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Միացյալ Նահանգները նախ պետք է ապացուցի, որ պատրաստ է բարեխղճորեն բանակցել և հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ ամերիկացիները «փակել են բոլոր ճանապարհները մեզ համար»։

 

Պիտակ