Իրան. Աշխարհը չի մոռանա ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ որպես սիոնիստներին արդարացնողների և զենք մատակարարողների աջակցությունը
(last modified 2024-10-17T16:01:35+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 19:31 Asia/Tehran
  • Իրան. Աշխարհը չի մոռանա ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ որպես սիոնիստներին արդարացնողների և զենք մատակարարողների աջակցությունը

Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Պաղեստինի, տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդները չեն մոռանա, որ ԱՄՆ-ն  ​​և Գերմանիան, որպես Իսրայելի ռեժիմի հանցագործությունների ամենակարևոր արդարացնողներ, միաժամանակ հանդիսանում են այս ռեժիմին մահաբեր զենքի ամենամեծ մատակարարները։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի Համանեն X-ի իր միկրոբլոգում  գրել է, -Սիոնիստական ​​ռեժիմի կողմից , ավելի քան 500 հիվանդների, այդ թվում երեխաների ու կանանց զոհվելուն հանգեցրած Գազայի հատվածի Al-Mamdani հիվանդանոցի վրա կատարած ավիահարձակման տարելիցը հիշեցնում է, որ վայրագությունները և դաժանությունները սահմաններ չունեն, եթե ուղեկցվում են գաղափարական եսասիրությամբ  և անձեռնմխելիությամբ։

Նշելով, որ Գազայի ճնշված ժողովուրդը պատսպարվել էր Al-Mamdani հիվանդանոցում , երբ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հարձակման ենթարկվեց Սիոնիստական ռեժիմի կործանիչների միջոցով, Բաղայի Համանեն հավելել է,-Սա Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության առաջին օրերին ռազմական հանցագործության առաջին դեպքն էր,որն արժանացավ միջազգային հանրության միաձայն դատապարտմանը։

Ընդգծելով,  որ օկուպանտ  ռեժիմի «անպատժելությունը», որը երաշխավորված է ԱՄՆ-ի և մի շարք այլ եվրոպական երկրների համապարփակ աջակցության արդյունքում, պատճառ է դարձել,որ  պաղեստինցիների դեմ այդ հանցագործությունները կրկնվեն  և  ընդլայնվեն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-«Իսրայելի ռեժիմին մահաբեր զենք մատակարարողները մեղսակից են այս զազրելի հանցագործություններին»:

2023 թվականի հոկտեմբեփրի 17-ին Սիոնիստական օկուպանտ ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Գազայի Al-Mamdani  հիվանդանոցը և թիրախավորել հիվանդներին, բուժանձնակազմին և անպաշտպան մարդկանց, որոնք ապաստանել են  այդ շենքում:

Այս հանցագործությունը հանգեցրեց ավելի քան 500 նահատակների և հարյուրավոր վիրավորների և ցույց տվեց, որ հիվանդանոցները Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության հիմնական թիրախներից են։

 

Պիտակ