Հեղափոխության առաջնորդ․ Նահատակների անուններն ու հիշատակը վերակենդանացնողներն Աստծու ճանապարհի մոջահեդներ են
(last modified Fri, 29 Nov 2024 06:27:38 GMT )
Նոյեմբեր 29, 2024 09:57 Asia/Tehran
  • Հեղափոխության առաջնորդ․ Նահատակների անուններն ու հիշատակը վերակենդանացնողներն  Աստծու ճանապարհի մոջահեդներ են

ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Ես Աստծու ճանապարհի մոջահեդ եմ համարում նրանց, որ վերակենդանացնում են նահատակների անուններն ու նրանց հիշատակը։ Դա նույնպես ջիհադ է Աստծո ճանապարհին»։

Նոյեմբերի 11-ին կայացած Սպահան նահանգի 24 հազար  նահատակների հիշատակին նվիրված համագումարի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ Սպահանն առաջատար է քաղաքակրթության բոլոր ասպեկտներում, ներառյալ՝ գիտությունը, արդյունաբերությունը, արվեստը, ճարտարապետությունը, գիտությունը և քաջությունը:

Նա նշել է․ «Սպահանն ապացուցում է, որ կրոնի և շարիաթի ուղին միահյուսված է գիտության և արդյունաբերության, մշակույթի և քաղաքակրթության ուղու հետ, և այս երկու ուղիները չեն հակասում իրար»։

Անդրադառնալով տարբեր ժամանակաշրջաններում Սպահանի քաղաքակրթության պատմությանն առաջնորդը նշել է․ «Հեղափոխության և սրբազան պաշտպանության (Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմ) իրադարձությունների ժամանակ Սպահանի առավելություններին ավելացավ նաև Աստծո ճանապարհին զոհաբերության և ջիհադի առավելությունը։ Այս նահանգը իսլամի ու անկախության ճանապարհին զոհաբերեց ամենամեծ թվով նահատակներին»։

Նշելով, որ ջիհադի և նահատակության ոգու շարունակությունն ու տարբեր սերունդների շրջանում դրա տարածումը  զոհաբերության ոգու ինստիտուցիոնալացման և նահատակության մշակույթի շարունակման նշան է․ ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Այսօրվա երիտասարդ սերունդը պետք է իմանա Սպահանի վերաբերյալ այս կարևոր փաստը»։

Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ Սպահանի մեծ գիտնականների երկար ցուցակը վկայում է  այդ նահանգի ժողովրդի շրջանում կրոնի կարևորության մասին, հավելելով․ «Սպահանում կրոնի տարրի ընդգծվածությունը վկայում է, որ Իրանի պատմության և քաղաքակրթության մեջ կրոնն ու օրենսդրությունը միահյուսված են գիտության, արդյունաբերության և մշակույթի հետ։ Դա իր հերթին վկայում է այն մասին, որ իրանական մշակույթի և քաղաքակրթության մեջ գիտությունը կրոնից տարանջատելու որոշ մարդկանց ջանքերը սխալ են և ապարդյուն»:

Այաթոլլահ Խամենեին նշել է, որ երկրի ամենազարգացած գիտական կենտրոններում   տաղանդավոր երիտասարդների գործունեությունը  իրանական քաղաքակրթության մեջ գիտության և կրոնի միաձուլման շարունակականության վկայությունն է։

Նա հավելել է․ «Ժողովրդի ջանքերն ու երիտասարդոների զոհաբերությունը եղել են Իսլամական Հանրապետության հարատևության պատճառը և այդպես է լինելու նաև ապագայում»:

Նշելով, որ առանց երիտասարդների զոհաբերության Իսլամական Հանրապետությունը իր սկզբունքներով ու հիմքերով չէր պահպանի իր գոյությունն այաթոլլահ Խամենեին ասել է․ «Նրանք, ովքեր հարգում և վառ են պահում նահատակների և մոջահիդների հիշատակը, Աստծու ճանապարհի մոջահեդներ են»։

Սպահանի նահատակների համագումարի կազմակերպիչներին հրահանգելով ստեղծել որակյալ ու արդյունավետ գեղարվեստական ստեղծագործություններ ու պարզել լսարանի վրա դրանց ազդեցությունը, առաջնորդը հավելել է, որ համակարգչային խաղերը կարող են այդ ուղերձը փոխանցելու միջոցներից մեկը լինել։

Նա նշել է․ «Զինվորական ստորաբաժանումները և գերատեսչությունները կարող են  համակարգչային խաղերի տեսքով ներկայացնել սրբազան պաշտպանության տարիների իրադարձությունները։ Որոշ երկրներ օգտագործում են այս մեթոդը՝ երիտասարդների գիտակցության մեջ ռազմական հզորության և կարողության զգացում սերմանելու համար»:

Ընդգծելով, որ սրբազան պաշտպանության իրադարձությունները կարող են ներկայացվել նաև կարճ պատմվածքների տեսքով, այաթոլլահ Խամենեին նշել է․ «Անցյալի մեծ իրադարձությունների գեղարվեստական և խելացի շարադրմամբ հող է ստեղծվում խնդիրների լուծման և առաջընթացի համար»։