Մեկնաբանություն - Եվրոպայի երկակի մոտեցումը Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների ձերբակալության հրամանի վերաբերյալ
(last modified Thu, 28 Nov 2024 15:00:30 GMT )
Նոյեմբեր 28, 2024 18:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Եվրոպայի երկակի մոտեցումը Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների ձերբակալության հրամանի վերաբերյալ

Սահաբ-Միջազգային քրեական դատարանի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության հրամանի արձակումը աննախադեպ և կարևոր լինելու բերումով բազմաթիվ արձագանքներ է ունեցել համաշխարհային մակարդակով: Այս դատավճիռը բարդ ու հակասական արձագանքների է արժանացել եվրոպական երկրներում, որոնք գրեթե բոլորն էլ այս դատարանի անդամ են։ Սակայն այս երկրների դիրքորոշումները վկայում են այս հարցի նկատմամբ եվրոպացիների երկակի մոտեցման մասին։

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին, Միջազգային քրեական դատարանը որոշում կայացրեց ձերբակալել Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ  Բենիամին Նեթանյահուին և  պատերազմի  նախկին  նախարար Յոավ Գալանտին՝ պատերազմական հանցագործություններ ,մարդկության դեմ ոճիրներ գործելու  և սովը, Գազայի ժողովրդի դեմ որպես  զենք  օգտագործելու մեղադրանքով։ Սա առաջին անգամ  է, որ այս դատարանը որոշում է կայացնում՝ ձերբակալել սիոնիստ պաշտոնյաներին։

Միջազգային քրեական դատարանի անդամ են 124 երկրներ, իսկ 29 երկրներ ստորագրել են համապատասխան միջազգային պայմանագիրը (Հռոմի ստատուտը), սակայն այն չեն վավերացրել իրենց ներպետական ​​օրենսդրության մեջ։ Եվրոպական բոլոր երկրները Հռոմի պայմանագրի անդամ են և ընդունել են Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։

 Այդուհանդերձ, եվրոպական երկրները հակասական  արձագանքներ են տվել, այն մասին թե արդյոք նրանք պատրաստակամ են իրականացնելու որոշումը, թե ոչ։  ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը դատարանի որոշումից անմիջապես հետո X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ ընդգծել է, որ այդ որոշումը քաղաքական չէ, այլ իրավական, և որ ԵՄ բոլոր երկրները պետք է այն հարգեն ու իրագործեն։ Սակայն եվրոպական երկրներն այս հարցում շատ տարբեր դիրքորոշումներ են որդեգրել։Չնայած Հունգարիան Եվրամիության անդամ է, սակայն դատավճռի կայացումից անմիջապես հետո հայտարարեց, որ ոչ միայն չի կատարի դատավճիռը, այլեւ Նեթանյահուին  կհրավիրի  այցելել Բուդապեշտ։

Որոշ այլ երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Իռլանդիան, Բելգիան, Նիդեռլանդները և Նորվեգիան, հայտարարել են, որ կհարգեն դատարանի որոշումը և կձերբակալեն Նեթանյահուին, եթե նա այցելի իրենց երկրներ։ Բայց որոշ այլ երկրներ հստակ չեն ասել, որ այս դատավճիռը կատարելու են, չեն էլ ասել, որ չեն կատարելու։  Այս խմբում են գտնվում  որպես Եվրամիության կարևոր անդամ Գերմանիան  և Բրիտանիան։ Սիոնիստական ​​Jerusalem Post թերթը գրել է․ «Իսրայելի հետ Գերմանիայի բարդ հարաբերությունների և հակասեմականության հարցի պատճառով գերմանացի պաշտոնյաներն ասել են, որ իրենց համար դժվար է ընդունել, որ այս երկիրը կիրականացնի Հաագայի դատարանի վճիռը»։  Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակ Սթիվեն Հեբստրեյթը ասել է․-«Ինձ համար դժվար է պատկերացնել, որ այս հրամանի հիման վրա Գերմանիայում ձերբակալություններ կիրականացվեն»։

Բրիտանիան ևս որդեգրել է Գերմանիայի նման դիրքորոշում և, Միջազգային քրեական դատարանի վճիռը կատարելու պնդմանը զուգահեռ, բաց է պահել դրանից խուսափելու ճանապարհը։  Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամին, ի պատասխան այս առնչությամբ հարցին, առանց հստակ նշելու, թե այս յուրահատուկ դեպքում ինչ է անելու Լոնդոնը, ասել է․-  «Մենք Հռոմի ստատուտը ստորագրողներից ենք և միշտ հավատարիմ ենք մնացել միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած մեր պարտավորություններին»։Այս դիրքորոշումներից հետո երեքշաբթի օրը Իտալիայի արտգործնախարարը հետ է կանգնել երկրի նախկին դիրքորոշումից՝ կապված Նեթանյահուի նկատմամբ դատավճիռը կատարելու հետ և կասկածներ հայտնել այս պատժի կատարման վերաբերյալ։Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է. «Իրավական տեսակետից այս դատավճռի և դրա իրականացման հնարավորության վերաբերյալ շատ կասկածներ կան, քանի որ տեսականորեն Նեթանյահուն երբեք չի այցելի մի երկիր, որտեղ հնարավոր է ձերբակալել նրան»։

Դա այն դեպքում,երբ Ֆրանսիան՝ որպես Եվրամիության երկրորդ կարևորագույն երկիր, հրաժարվել է կատարել այս որոշումը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շարունակելու է համագործակցել այս ռեժիմի իշխանությունների հետ՝ անտեսելով Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի հրամանը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է․-«Հաշվի առնելով,որի  Թել Ավիվը չի ստորագրել Հռոմի ստատուսը,Միջազգային քրեական դատարանի վճիռը իրավական ուժ չունի Սիոնիստական ​​ռեժիմի առաջնորդներին ձերբակալելու համար»։Դա այն դեպքում,երբ Պաղեստինը ստորագրել է այն, և այդ պատճառով միջազգային  այս կառույցը կարող է հետապնդում իրականացնել պաղեստինյան տարածքներում կատարված հանցագործությունների հեղինակների դեմ»։

Այսպիսով, եվրոպական երկրները, հատկապես ԵՄ-ի անդամ երկրները, որոնք այս Միության չափանիշներով պետք է համահունչ դիրքորոշում որդեգրեին արտաքին քաղաքական հարցերի ոլորտում, հատկապես Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հայտարարած դիրքորոշումների կապակցությամբ,տարաձայնություն ունեն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանի շուրջ և նրանցից յուրաքանչյուրը ելնելով իր շահերից ու մոտեցումներից միանգամայն հակադիր դիրքորոշում է որդեգրել այս ոլորտում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Արևմուտքի, այդ թվում՝ Եվրոպայի երկակի մոտեցման շարունակումը այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները, ահաբեկչությունը և այժմ պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերը։