Իրանի նախագահն այցելել է Կահիրե
(last modified Thu, 19 Dec 2024 08:15:04 GMT )
Դեկտեմբեր 19, 2024 11:45 Asia/Tehran
  • Իրանի նախագահն այցելել է Կահիրե

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Կահիրե՝ մասնակցելու «Իսլամական ութնյակի» (D-8) հանդիպմանը, որի մեջ, ԻԻՀ-ից բացի, մտնում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան եւ Նիգերիան։ Փեզեշքյանի այցը Իրանի նախագահի առաջին այցելությունն է Կահիրե վերջին 11 տարիների ընթացքում։

ԻԻՀ նախագահը  ասել է,   «իսլամական երկրները պետք է զարգացնեն համագործակցությունը՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները»։ Գագաթաժողովի աշխատանքի ընթացքում մասնակիցները մտադիր են քննարկել հարցեր, որոնք վերաբերում են Գազայի հատվածի, Լիբանանի եւ Սիրիայի իրավիճակին, ասել է Փեզեշքյանը։

Դեկտեմբերի 19-ին սկսվող գագաթաժողովի հիմնական թեմա է հայտարարված «Ներդրումները երիտասարդության համար եւ փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունը. վաղվա օրվա տնտեսության ձեւավորումը»։ Ավելի վաղ Կահիրեում տեղի էր ունեցել «Իսլամական ութնյակի» պետությունների արտաքին գործերի ներկայացուցիչների նախապատրաստական հանդիպումը։

Հանդիպմանը կմասնակցեն՝  Թուրքիայի նախագահ   Էրդողանը,   Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը։

news.am