Իրավանի. Իրանն աջակցում է Սիրիայում ներառական կառավարության ձևավորմանը
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանն աջակցում է Սիրիայում ազատ ընտրությունների և համապարփակ ազգային երկխոսության միջոցով ներառական կառավարության ձևավորմանը»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հայտնում է, որ Արևմտյան Ասիայում և Սիրիայում իրավիճակի վերաբերյալ ԱԽ նիստում, Ամիր Իրավանին ասել է․ «Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է իր անսասան հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը:
Նշելով, որ Սիրիայի ապագան պետք է որոշի բացառապես այդ երկրի ժողովուրդը՝ առանց օտար միջամտության կամ պարտադրանքի, Իրավանին հավելել է. «Սիոնիստական ռեժիմը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել Սիրիայի համար, քանի որ բազմիցս խախտել է այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ակնհայտորեն խախտելով Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները՝ հրաժարվում է դուրս գալ գրավյալ Գոլանի բարձունքներից»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ԱԽ-ին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի ագրեսիան կասեցնելու համար և ստիպել նահանջել Սիրիայի բոլոր օկուպացված տարածքներից: