Վաշինգտոնում Իրանի շահերի պաշտպանության գրասենյակն արձագանքել է իրանցի փախստականների արտաքսմանը
Pars Today- Վաշինգտոնում ԻԻՀ շահերի պաշտպանության գրասենյակը հայտարարել է, որ մի խումբ իրանցի փախստականների արտաքսումը Պանամա, իրականացվել է առանց գրասենյակի իմացության կամ հյուպատոսական հարցերի լուծման:
Այս մասին հաղորդում է, Pars Today-ը՝ Հղում անելով «Մեհր» գործակալությանը։
Հայտարարության մեջ ասված է․ «Հայտնում ենք, որ ԱՄՆ կառավարությունը, որդեգրելով նոր, ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն, արտաքսում է օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր չունեն մուտքի արտոնագիր կամ օրինական բնակության թույլտվություն։
Մենք տեղեկացել ենք, որ մի խումբ իրանցի հայրենակիցներ, ովքեր չեն ունեցել ԱՄՆ մուտքի արտոնագիր կամ այդ երկրում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, վերջերս արտաքսվել են Պանամա՝ առանց Վաշինգտոնում ԻԻՀ շահերի պաշտպանության գրասենյակին տեղյակ պահելու և հյուպատոսական հարցերը լուծելու։
Վաշինգտոնում ԻԻՀ շահերի պաշտպանության գրասենյակը և Կոլումբիայում ԻԻՀ դեսպանությունը (հավատարմագրված Պանամայում), փորձառու իրավաբանների համագործակցությամբ, ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու մեր հայրենակիցների իրավունքները և շահերը»: