Արեֆ. Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության «հարևանության քաղաքականության» մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i235506-Արեֆ._Հայաստանը_հատուկ_տեղ_ունի_Իրանի_Իսլամական_Հանրապետության_հարևանության_քաղաքականության_մեջ
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը երկուշաբթի օրը, ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը՝ ասելով.-Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության «հարևանության քաղաքականության» մեջ, և երկու երկրների միջև հարաբերությունները կառուցված են ամուր և անխզելի պատմական, մշակութային և քաղաքակրթական հիմքերի վրա։
(last modified 2026-06-26T16:18:23+00:00 )
Օգոստոս 05, 2025 06:25 Asia/Tehran
  • Արեֆ. Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության «հարևանության քաղաքականության» մեջ

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը երկուշաբթի օրը, ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը՝ ասելով.-Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության «հարևանության քաղաքականության» մեջ, և երկու երկրների միջև հարաբերությունները կառուցված են ամուր և անխզելի պատմական, մշակութային և քաղաքակրթական հիմքերի վրա։

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակներում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Ռեզա Արեֆը նշել է, որ բարեբախտաբար վերջին տարիներին պատմական և մշակութային խորը կապերը հանգեցրել են երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման միտման՝ քաղաքական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում։

Նա ասել է․- Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև խորհրդակցությունները գտնվում են ցանկալի և բավարար մակարդակի վրա, և մենք ողջունում ենք երկու երկրների պաշտոնյաների միջև շարունակական խորհրդակցությունները։
Անդրադառնալով Հայաստան կատարած ուղևորությանը և Եվրասիական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցությանը, ինչպես նաև երկկողմ խորհրդակցություններին, Իրանի առաջին փոխնախագահը հավելել է. «Նախաձեռնվել են արժեքավոր համաձայնություններ և միջոցառումներ՝ համապատասխան երկու երկրների ընդհանուր շահերին տարբեր ոլորտներում, որոնք պետք է խորացվեն քայլ առ քայլ»։