Ղալիբաֆը Բեսենթին. Շնորհավորում եմ պարտատոմսերի եկամտաբերության ռեկորդի սահմանումը
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն արձագանքել է ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերության ցուցանիշի ռեկորդային աճի մասին լուրերին։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արձագանքելով ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերության ցուցանիշի ռեկորդային աճի մասին լուրերին, սոցցանցեիից մեկի իր էջում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին ուղղված գրառմամբ գրել է. «ԱՄՆ՛, շնորհավորում եմ քո 10-ամյա պետական պարտատոմսերի 5,1 տոկոս եկամտաբերության կապակցությամբ։ Փասռք Աստծու։ Հիմա պետք է նույնիսկ տոնեք, քանի որ առաջիկա երկու տարիներին իրավիճակն այս ամենից էլ վատ կլինի»։
Ղալիբաֆը հավելել է. «Ուզում էիք Իրանին վերադարձնել 1970-ականներ։ Ձեզ ոչ ոք չէր ասե՞լ, որ Իրանի հետ առճակատումը անփորձների գործը չէ՞»։
Նա ընդգծել է. «Հիմա մենք հենց ձեզ ենք վերադարձնելու 1970-ականների իրավիճակին՝ նույն բարձր տոկոսադրույքներով, բենզինի սրընթաց աճող գներով, դիզելային վառելիքի պակասով և, իհարկե, լայն փողքերով տաբատներով։ Լիարժեք վայելեք այս նոստալգիան»։