Դեկտեմբեր 21, 2016 08:20 Asia/Tehran
  • Զարիֆ. Ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համաշխարհային համագործակցություն

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է ահաբեկչության դեմ լուրջ պայքարի համար աշխարհի երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  աշխարհում ահաբեկչության տարածման վտանգի կապակցությամբ, Զարիֆն ասել է.  «Ահաբեկչությունը սահման չի ճանաչում և Թեհրանը, Մոսկվան ու Անկարան պետք է համագործակցեն դրա դեմ պայքարում»:

«Ահաբեկչության դեմ պայքարում ԻԻՀ-ն կանգնած է մնալու Ռուսաստանի կողքին: Ահաբեկչական գործողությունները որևէ արդարացում չունեն»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը, ևս մեկ անգամ ցավակցություն հայտնելով  Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության կապակցությամբ:

Զարիֆը նշել է, որ Իրանն ու Ռուսաստաննն ահաբեկչության դեմ պայքարի  առաջատարներից են:  «Այս ոլորտում երկու երկրի համագործակցությունը հաջող է եղել և հնարավորություն է  ստեղծել Սիրիայ հումանիտար օժանդակությունների առաքման համար»:

Հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն անդրադառնալով  Անկարայում, Ռուսաստանի դեսպանի սպանությանն ասել է.. «Այս ոճրագործությունը Մոսկվային առավել վճռակամ է դարձնում ահաբեկիչների դեմ պայքարի հարցում; Ահաբեկիչները չեն կարող հասնել իրենց նպատակին»:

«Մոսկվան չի հրաժարվելու Սիրիայի օրինական կառավարությանը հովանավորելուց»,-ընդգծել է  Լավրովը:

Պիտակ