Հունվար 01, 2017 07:42 Asia/Tehran
  • Իրանի համար նոր զեկուցաբերի նշանակումը վկայում է արևմուտքի երկակի քաղաքականության մասին

Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանին շաբաթ օրը Ահմեդ Շահիդի փոխարեն Իրանում մարդու իրավունքների հարցով նոր զեկուցաբեր նշանակելու կապակցությամբ քննադատելէ ՄԱԿ-ին: Նա ասել է. «Մարդու իրավունքների հարցով զեկուցաբեր պիտի նշանակել մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների համար»:

Լարիջանին հավելել է. «Ահմեդ Շահիդն անհաջող ու օրինախախտ զեկուցաբեր էր, որի շրջանն անավարտ մնաց: Նա իր պաշտոնավարության առաջին օրն իսկ պիտի հրաժարական ներկայացներ, սակայն նրա առաքելության շարունակությունը հանձնարարվել է մեկ այլ անձի»:

«Եթե նոր զեկուցաբեր Ասեմա Ջահանգիրն էլ փորձի նախորդ զեկուցաբերի նման  Իրանի դեմ անհիմն գործեր հարուցել, բնականաբար Թեհրանի դիրքորոշումը կմնա նույնը»,-հայտարարել է Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը: Նրա խոսքերով, Իրանի համար զեկուցաբերի նշանակումը անարդար քայլ է և համարվում է  մարդու իրավունքների հարցում գերտերությունների միջամտությունների ու քաղաքական խաղերի արդյունքը:

Լարիջանին նշել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական որոշ երկրներ Իրանի համար հատուկ զեկուցաբեր նշանակելու իրավասություն չունեն, հավելելով. «Այսօր աշխարհում մարդու իրավունքները խախտող խոշոր երկրներից մեկն ԱՄՆ-ն է»:

Պիտակ