Հունվար 18, 2017 15:27 Asia/Tehran
  • Իրանի նավթի տանկերները խարսխվել են Եվրոպայի նավահանգիստներում

ԻԻՀ նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ Իրանի տանկերները խարսխվել են Եվրոպայի նավահանգիստներում:

Սիրուս Քեյհանէրսին հավելել է.-«ՀԳՀԾ-ի գործադրումից և շրջափակումների չեղարկումից հետո վերսկսվել է իրանական տանկերների երթևեկությունը եվրոպական նավահանգիստներ»:

Նրա խոսքերով, դեպի Եվրոպա մեկնած  Իրանի առաջին տանկերը խարիսխ է նետել Իսպանիայի Ալջեսիրաս նավահանգստում: 

Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.-«Իրանի տանկերները խարսխվել են նաև եվրոպական այլ երկրների, այդ թվում` Նիդերլանդների նավահանգիստներում»:

«Շուտով իրանական տանկերները կմեկնեն եվրոպական երկրների շատ նավահանգիստներ». հավելել է նա: 

2016 թ. հունվարի 15-ին միջուկային բանակցությունների արդյունքում չեղարկվեցին արևմուտքի կողմից Իրանի դեմ կիրառված շրջափակումները: 

Պիտակ