Հունվար 19, 2017 07:49 Asia/Tehran
  • Զարիֆ. Սիրիայի ճգնաժամի լուծման համար ռազմական լուծում գոյություն չունի

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Բոլորը պիտի գիտակցեն, որ Սիրիայի հարցը ռազմական լուծում չունի»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Դավուսում գումարված Տնտեսության համաշխարհային ֆորումի նիստում Սիրիայի հարցով Ղազախստանի Աստանա քաղաքում գումարվելիք նիստի կապակցությամբ ասել է. «Բոլոր երկրները, թե' նրանք որոնք մասնակցում են Աստանայի նիստին և թե' նրանք, որ ներկա չեն, այդ կապակցությամբ մրցակցությունից հրաժարվելով պիտի արյունահեղություններին վերջ տալու և այլ բնագավառներում այդ թվում սիրիական երկխոսության բնագավառում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ ջանք գործադրեն»:

«Այն ինչ Իրանին, Ռուսաստանին ու Թուրքիային իրար շուրջ է հավաքել Սիրիայի ճգնաժամի համար լուծում գտնելու նպատակով , այն իրականությունն է, որ ահաբեկչությունը սահման չի ճանաչում և որևէ մեկը չի կարող շահել ծայրահեղականությանը պաշտպանելով»,-հավելել է Զարիֆն ընդգծելով, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում կայունության ու անդորրի հաստատման:

ԻԻՀ ԱԳ նախարարը քննադատելով տարածաշրջանում Արաբիայի վարած քաղաքականություններն, ընդգծել է. «Արաբիան հակաիրանական բազմաթիվ անհիմն հայտարարություններ է արել: Սակայն երկու երկրների միջև թշնամության որևէ պատճառ գոյություն չունի: Իրանը և Արաբիան կարող են համագործակցել տարածաշրջանում ավտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ»:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով այլ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերություններին, ասել է. «Չնայած Վաշինգտոնի հետ քաղաքական տարաձայնություններին, Իրանի դռները բաց են նույնիսկ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների դիմաց»:

«ԻԻՀ-ն ցանկանում է իր հարաբերություններն ընդլայնել ԵՄ-ի, Ասիայի արևմուտքի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ և Չինաստանի հետ բազմակողմ համագործակցություն ունի»,-Հավելել է Զարիֆը:

Պիտակ