Հունվար 19, 2017 17:30 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է միջազգային հանրությանը

ԻԻՀ արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը քննադատել է միջազգային հանրությանը՝ Մյանմայի մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործության նկատմամբ լռություն պահպանելու համար: Նա նշել է, որ Մյանմայի մուսուլմանների պաշտպանությանն ուղղված իսլամական աշխարհի միասնությունն իսլամական երկրների պարտականությունն է:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը, Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստում ունեցած ելույթում,  դատապարտելով Մյանմայի մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները, ԻԻՀ ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.« Համաշխարհային լրատվամիջոցները լռություն են պահպանում ռոհինգյա մուսուլմանների իրավիճակի նկատմամբ, նրանց երեխաների ծովում խեղդվելու վերաբերյալ լուսանկարները չեն հրապարակվում  համաշխարհային լրատվամիջոցների էջերում»:

Նշելով ,որ ռոհինգյա մուսուլմանները զրկվել են քաղաքացիության իրավունքից ու նրանց նկատմամբ բռնություն է կիրառվում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի` Մյանմայի կառավարության վրա ճնշում գործադրելու և ռոհինգյա մուսուլմանների իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Իրանի արտգործնախարարը հանդես է եկել ռոհինգյա մուսուլմաններին  անհապաղ հումանիտար օգնություններ առաքելու կոչով: 

Պիտակ