Հունվար 23, 2017 17:54 Asia/Tehran
  • Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսարին

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսար Ռաադ Զեյդ Ալ-Հուսայնին նամակ հղելով, բողոքել է Իրանի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ներկայացուցչի արտահայտությունների դեմ:

Երկուշաբթի օրը հղած նամակում Մոհամմեդ Ջավադ Լարիջանին նշել է.«Ցավոք կեղծ, անընդունելի ու հուսահատեցնող է Իրանի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ներկայացուցիչ Ասմա Ջահանգիրի վերջերս հրապարակած հաղորդագրությունը»:

Լարիջանին հավաստիացրել է, որ տկն. Ջահանգիրն իր օրինական պարտավորությունների շրջանակում, ցանկացած հարցի մասին նախ պետք է տեղեկացնի Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը, այնուհետև ծավալի իր հետագա գործունեությունը։

Նամակում ասված է.«Տկն. Ջահանգիրի ոչ հմուտ քայլերը հեղինակազրկում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»:

Պիտակ