Փետրվար 12, 2017 07:42 Asia/Tehran
  • Լառիջանի. Սիրիայի ու Եմենի ճգնաժամերի կարգավորման ուղին ռազմական չէ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Եմենի ու Սիրիայի ճգնաժամերը ռազմական լուծում չունեն»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին շաբաթ օրը Թեհրանում, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆոնի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տարածաշրջանի անապահովության պատճառներից մեկն այն է, որ որոշ երկրներ Եմենի ու Սիրիայի ճգնաժամի կարգավորման լուծումը համարում են ռազմական հարձակումը, մինչդեռ ժողովրդավարությանը զուգահեռ քաղաքական լուծումը հակամարտություններին վերջ տալու լավագույն միջոցն է համարվում»:

«Երկրները չպիտի արգելեն ժողովրդավարությունը, քանի որ այդ գործընթացի բռնաճնշման ենթարկվելու արդյունքը երևան է գալիս մեկ այլ տեղ, ինչը ոչ միայն չի բխում այդ երկրի շահերից, այլև բարդություն է առաջացնում այլ երկրների համար»,-հավելել է Լառիջանին Միջին Արևելքի մյուս խնդիրը համարելով երկրների կայունության հարցում ժողովրդավարության դերակատարության հանդեպ որոշ երկրների անուշադրությունը:

Հանդիպման ժամանակ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆոնն ասել է. «Շվեդիայի կառավարությունն ու հատկապես խորհրդարանի նախագահը հետաքրքրված են խորհրդարանական, տրանսպորտի, էներգետիկայի, հանքերի ու արդիական տեխնոլոգիաների ոլորտներում Իրանի և Շվեդիայի համագործակցության ընդլայնմամբ»:

Շվեդիայի վարչապետը քաղաքական ու առևտրական մի պատվիրակություն գլխավորելով ուրբաթ գիշեր ԻԻՀ-ի նախագահի պաշտոնական հրավերով ժամանել է Թեհրան:

Պիտակ