Փետրվար 12, 2017 11:08 Asia/Tehran
  • Թեհրանում բացվել է Շվեդիայի առևտրի խորհրդի ներկայացուցչության գրասենյակը

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահն ասել է. «Իրանի ու Շվեդիայի բանկային համագործակցությունների մակարդակի բարձրացումը երկու երկրի տնտեսական ու առևտրական հարաբերությունների ընդլայնման հիմնական պայմանն է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամհոսեյն Շաֆեին շաբաթ օրը Թեհրանում Շվեդիայի առևտրի խորհրդի նախագահ Իլվա Բերիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տարածաշրջանում Իրանի աշխարհագրական դիրքը բազմակողմ համագործակցությունների ընդլայնման հնարավորություն է ստեղծել»:

«Իրանը դեպի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի, ինչպես նաև տարածաշրջանի 400 միլիոն բնակչությամբ շուկա տանող ճանապարհն է համարվում»,-հավելել է Շաֆեին:

Հանդիպման ժամանակ Շվեդիայի առևտրի խորհրդի նախագահը նշել է, որ  Թեհրանում այդ խորհրդի ներկայացուցչական գրասենյակի հիմնումն Իրանի հետ համագործակցության հնարավորությունների ու տնտեսական հարցերի իննամսյա ուսումնասիրության արդյունքն է:

Իլվա Բերին հավելել է. «Աշխարհի 50 երկրներում ներկայացուցչություն ունեցող Շվեդիայի առևտրի խորհրդի գրասենյակի հիմնադրումը ենթակառուցվածքային նախագծերում ներդրման հնարավորություն է ստեղծում»:

Պիտակ