Ռոհանի.-«Իրանում ընտրություններն անց են կացվում ազատ, մրցունակ և ժողովրդավարական հիմունքներով»
Հակազդելով ԱՄՆ-ի հայտարարություններին ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.-«Իրանում ընտրություններն անց են կացվում ազատ, մրցունակ և ժողովրդավարական հիմունքներով և նրանք ովքեր քննադատում են մեր երկրում անցկացվող ընտրությունները, պետք է ուղղեն իրենց ընտրական սխալները»:
Շաբաթ առավոտյան ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված Մարդու Իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում, անհիմն հայտարարություն է արվել Իրանում նախագահական ընտրությունների կայացման վերաբերյալ:
Երեքշաբթի օրը, Թեհրանում մեկնարկած բանիմացների ժողովի հինգերորդ շրջանի երկրորդ նստաշրջանում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-«2016 թ.-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին մասնակցած մրցակից երկու կողմերը դժգոհ էին ընտրությունների գործընթացից և նույնիսկ նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփը նախքան ընտրվելը հարցականի տակ էր դրել ԱՄՆ-ի ընտրությունները»:
ԻԻՀ նախագահնը, կարևորելով Բանիմացների խորհրդի նիստը հստակեցրել է.-«Չնայած այս խորհրդի պարտականությունը երկրի առաջնորդի ընտրելն է, սակայն Խորհրդի նիստի կայացումը գոտեպնդում և հուսադրում է ժողովրդին»: