Ապրիլ 04, 2017 19:07 Asia/Tehran
  • Ռոհանի.«Ահաբեկչության ոչնչացումը պահանջում է միջազգային հանրության ջանքեր»

ԻԻՀ նախագահը դատապարտելով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը, ասել է.«Ահաբեկչությունն արմատախիլ անելու համար պահանջվում են միջազգային հանրության ջանքեր»:

Երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ցավակցական ուղերձում  վշտակցելով  Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին ու կառավարությանը, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին հայտարարել է.«Ահաբեկչության  վերացումը պահանջում է միջազգային հանրության հավաքական ջանքերն ու բոլոր երկրների համագործակցությունը, այդ ոճրագործ խմբերին ու նրանց  հովանավորներին դիմակայելու համար»:

Ռոհանին հավելել է.«ԻԻՀ իր պատրաստակամությունն է հայտնում ահաբեկչության դեմ մղվող պայքարում ՌԴ-ի կառավարության հետ համագործակցելու համար»:

Հիշեցնենք  որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է տասնչորս մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։  

 

Պիտակ