ԻԻՀ նախագահ. Ամերիկացիներն աշխարհի ոստիկանն ու դատավորը լինելու պատկերացում ունեն
ԻԻՀ նախագահը դատապարտելով Սիրիայում ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հարձակումն ասել է. «Ամերիկացիները ենթադրում են, որ աշխարհի ոստիկանն ու դատավորն են:
Անցած երեքշաբթի օրը Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակումը պատրվակ ծառայեցնելով, ԱՄՆ-ն ուրբաթ օրը վաղ առավոտյան Միջերկրական ծովում տեղակայված իր երկու ռազմանավերից 59 հրթիռներ արձակեց Սիրիայի Հոմսում գտնվող «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի ուղղությամբ: Հարձակման հետևանքով զոհվել են սիրիացի 9-ը խաղաղ քաղաքացիներ, այդ թվում չորս երեխաներ և 7 ուրիշներ վիրավորվել են:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը պահանջել է Սիրիայում քիմիական զենքերի կիրառման հարցով անկողմնակալ երկրների ներկայութամբ փաստահավաք խումբ կյանքի կոչել:
«Միջազգային այս փաստահավաք խումբը պիտի ձևավորվի առանց ամերիկացիների ներկայության ու այդտեղ պիտի քննվի թե Սիրիայում կիրառված քիմիական զենքն ի՞նչ ճանապարհով ու ո՞ւմ միջոցով է տեղ հասել»,-ասաց Ռոհանին մատնանշելով, որ ավելի վաղ ՄԱԿ-ի կատարած ընդգծմամբ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք չունի:
ԻԻՀ նախագահը այն հարցադրումը կատարելով, թե անկախ երկրի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունն ի՞նչ պատճառով է իրականացվել, ընդգծել է. «Սիրիայում բոլոր ահաբեկիչներն ուրախացած են ԱՄՆ-ի ոտնձգողական, ամոթալի ու չարագործ քայլից, ինչը նաև դեմ է միջազգային բոլոր սկզբունքներին» :